Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes.com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը: Կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի: Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին: Նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը: Տեղի ունեցածի լույսի ներքո, հայտարարում ենք, որ մասնագիտական մեր գործունեությունը խոչընդոտելու որևէ փորձ երբեք հաջողությամբ չի պսակվել, այսուհետ ևս նման քայլեր կատարողների բոլոր ջանքերն անցնելու են ապարդյուն: Այս քայլերի հեղինակներին ու նրանց ապօրինի հրամաններ տվողներին հիշեցնում ենք, որ նման գործելաոճը հանցավոր է, անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության: Կոչ ենք անում այդ անձանց չտրվել այժմեական գայթակղությունների, սթափվել, վերադառնալ օրենքի ու իրավունքի դաշտ: Մարդու իրավունքները գերագույն արժեք են, որոնք պետք է սրբորեն պաշտպանվեն, իսկ այդ իրավունքներով օժտված են անխտիր բոլորն ու ոչ ոք ապահովագրված չէ, որ ապագայում հարկ կարող է լինել պաշտպանելու հատկապես իր իրավունքները:
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան
168.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15