Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի կարող որեւէ երկրի մի մասը լինել, նույնիսկ «մեր եղբայրական Ռուսաստանի»։ «Մենք ունենք մեր երկիրը: Մենք ինքնիշխան ենք ու անկախ: Եվ մենք չենք կարող որեւիցե երկրի մի մասը լինել: Ես չեմ կարող ձեզ դավաճանել եւ Բելառուսը ձուլել, թեկուզ նույնիսկ մեր եղբայրական Ռուսաստանին»,-ասել է Լուկաշենկոն՝ հունվարի 24-ին այցելելով Շկլով բելառուսական քաղաք: Նախագահի խոսքը մեջբերում է «ԲելՏԱ» պետական գործակալությունը: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ինքը «մեկուկես-երկու տարի առաջ պարզորոշ ու միանշանակ ասել է՝ դա Բելառուսում ոչ ոք չի կարող անել»: «Նույնիսկ եթե ես դրան (Բելառուսի մտնելը ՌԴ-ի կազմ) գնամ, ապա բելառուսներն ինձ կուտեն նման որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում»,-նշել է Լուկաշենկոն: «Ես չեմ ցանկանում լինել Բելառուսի վերջին նախագահը: Պատվավոր է լինել առաջինը, բայց վերջինը լինել չեմ ցանկանում: Ես ցանկանում եմ, որ մեր երեխաներն աշխարհի այս հողակտորի վրա ապրեն հաշտ ու համերաշխ, ռուս մարդու, ռուսաստանցիների հետ գրկախառնված: Նրանք մեզ օտար չեն: Ռուսաստանցիները մեր մարդիկ են: Նրանցից, ճիշտ է, այժմ քիչ բան է կախված»,-ասել է նախագահը: Լուկաշենկոն Շկլովում նաեւ Մոսկվայի եւ Մինսկի հարաբերությունների նորմալացման հույս է հայտնել: «Դուք պետք է իմանաք՝ մենք ոչ մի խաղ չենք խաղում: Մենք չենք ցանկանում անհարկի լարել մեր գլխավոր դաշնակցին: Նա իսկապես մեր գլխավոր դաշնակիցն է: (Ռուսաստանի իշխանությունները) կարող է խելքի գան ու վերադառնան նորմալ հարաբերությունների: Մենք ցանկանում ենք նրանց հետ աշխատել հավասար պայմաններում: Մարդիկ, ձեռնարկությունները պետք է լինեն հավասար պայմաններում, եւ երկրները պետք է լինեն հավասար պայմաններում»,-ընդգծել է Բելառուսի ղեկավարը: Հունվարի 24-ին ավելի վաղ, ելույթ ունենալով Շկլովում, Բելառուսի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Բելառուսի վրա ճնշում գործադրելու նպատակով հարկային մանյովր կիրառելու եւ իր երկիրն անկախությունից զրկելու ձգտման մեջ: Ինչպես տեղեկացվել է, 2020 թվականի սկզբից գործնականում բացակայում են ռուսական նավթի մատակարարումները Բելառուսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15