Գիտնականները վերաստեղծել են հնագույն եգիպտական մումիայի ձայնի հնչյունը: CBS-ն հայտնում է, որ Նեսյամունը եղել է հին եգիպտացի հոգեւորական, որը Ռամզես XI փարավոնի տիրակալման տարիներին Ֆիվի Կարնակա տաճարում կրոնական ծիսակատարությունների ժամանակ երգեր է երգել: Նրա մահից հետո 3 հազար տարի անց գիտնականները 3D տպագրության ձայնային ուղիով վերաստեղծել են նրա ձայնի հնչյունը: Անգլիայի Լիդսի թանգարանում գտնվող Նեսյամունի մումիան հայտնաբերվել է 1824 թվականին: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նա մահացել է 50 տարեկանում: Նեսյամունի տապանաքարի վրայի գրառումները վկայում են այն մասին, որ նա մահվանից առաջ ցանկացել է հնարավորություն ունենալ խոսել մահից հետո, ինչը նրան այս հետազոտության համար կատարյալ օբյեկտ է դարձնում, հայտնում է Scientific Reports-ը: Հետազոտության համաձայն՝ մարդու ձայնային ուղու ճշգրիտ չափերը ստեղծում են դրանց համար եզակի հնչյուն: Նեսյամունի ձայնը կարող էր սինթեզվել չքայքայող ՀՏ սքանավորման, 3D տպագրության եւ էլեկտրոնային կոկորդի օգտագործմամբ: Ճշգրիտ պատճենը կարող է ստեղծվել միայն այն դեպքում, եթե փափուկ հյուսվածքները լավ են պահպանվել, ինչը, ինչպես հայտնաբերել են գիտնականները, այս դեպքում առկա էր: Այդուհանդերձ, այս տեխնիկայի միջոցով կարելի է վերաստեղծել միայն մեկ ձայնային հնչյուն: Հետազոտողները կարողացել են 3D տպագրությամբ օդատար ստեղծել եւ այն միացնել արհեստական կոկորդին, որպեսզի հնչյուն վերարտադրեն, որոնք հիշեցնում են «ա» եւ «է» ձայնավորները: Հետագայում հնարավոր է բառերի շղթայի եւ հնարավոր է՝ ամբողջական նախադասությունների վերաստեղծումը:
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56