Երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես հայտնի է, չեն գործում հանրակրթական դպրոցները, ԲՈՒՀ-երը, այլ ուսումնական հաստատություններ, և այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է հեռավար ուսուցման մասին, որը հնարավոր կլինի իրականացնել նաև Heravar.armedu.am համալիր կայքի միջոցով:
ՀՀ ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Heravar.armedu.am համալիր էջում տեղադրված են գոյություն ունեցող տարբեր հարթակներ և ռեսուսրներ, որոնց միջոցով հնարավոր է հեռավար ուսուցում կազմակերպել: «Պաշարներ կան, գրադարաններ և այլն: Այսինքն՝ բոլոր ռեսուսրները մենք փորձել ենք կենտրոնացնել մեկ տեղում»,- ասաց նա:
ԿԳՄՍՆ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք կայքում գործող ուսումնական ծրագրերն անվճար են լինելու: «Այնտեղ կա մեկ հավելված, որը կոչվում է «Իմ դպրոց», մասնավոր կազմակերպություն է, բայց բավականին լավ ուսուցման փորձ ունի հեռավարով, բայց դա վճարովի է, դա իրենց քաղաքականությունն է: Միայն «Իմ դպրոց» հավելվածն է վճարովի, մնացած բոլոր հարթակներն անվճար են, չնայած՝ նույնիսկ «Իմ դպրոց» հավելվածում կա ազատ մաս, որը վճարովի չէ աշակերտների համար: Դա մասնավոր կազմակերպության կայք է, և մենք չենք կարող այս պահին ազդել, որ իրենք դարձնեն անվճար: Որքան տեղյակ եմ նախարարությունը բանակցություններ վարում է, որ այս ընթացքում այդ ծառայությունն էլ դառնա անվճար»,- ասաց Արտակ Պողոսյանը:
Նշենք, որ այդ «Իմ դպրոց» հավելվածին բաժանորդագրվելը և օգտվելն արժե 5000 դրամ։
Հարցին՝ կայքից կարող են գտնվել նաև ուսանողները, թե՞ միայն աշակերտների համար է այն նախատեսված, Պողոսյանն ասաց. «Կայքը այնպիսի կայք է, որտեղից կարող են օգտվել ուսանողները, ծնողները, բոլորը: Այն ամբողջությամբ բաց է և այնտեղ տարբեր ռեսուսրներ են դրված: Ավելի շատ շեշտադրումը, իհարկե, հանրակրթական դպրոցի վրա է, բայց այնտեղ կան դրված նաև տարբեր էլեկտրոնային գրադարանների հղումներ, եթե ուսանողները կարիք ունեն գրադարաններից ինչ-որ բաներ կարդալու էլեկտրոնային տարբերակով, կարող են մտնել այդ նյութերը ներբեռնել և կարդալ»:
Հարցին էլ՝ արդյոք դպրոցները փակ լինելու ընթացքում պարտադիր է լինելու աշակերտների համար կայքից օգտվելը, նա ասաց, որ նախարարն էլ է հայտարարել, որ խրախուսվում է օգտագործումը: «Մոտակա երկու շաբաթվա ընթացքում մեծ պիլոտը որպես այդպիսին կգնահատվի և կլինեն համապատասխան հետագա ցուցումներ և առաջարկություններ, մենք խրախուսում ենք, որ օգտագործեն բոլորը՝ թե՛ աշակերտները, թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում արտակարգ իրավիճակ լինելու պայմաններում կանցկացվի հեռավար կրթություն։ Այն հանրակրթության ոլորտում համազգային պիլոտային ծրագիր կլինի։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում հասանելի է arm.edu պորտալը, որտեղ կա հավաքված անհրաժեշտ տեղեկատվություն, և ԿՏԱԿ-ի միջոցով իրականացվելու է առարկաների ծրագրերի մշակում, և ուսուցիչների վերապատրաստում։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03