Նավթի Brent տեսակի գինը մեկ բարելի համար 2002թ. ի վեր առաջին անգամ 23 դոլարից էլ պակաս ցուցանիշի է հասել, հայտնում է ria.ru-ն՝ առևտրային բորսաներում արձանագրված ցուցանիշներին հղումով: Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 8,54%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 22,79 դոլար ցուցանիշի, մինչդեռ հունիսյան ֆյուչերսներն արձանագրել են 5,94% անկում՝ հասնելով 26,29 դոլարի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավթի WTI տեսակի գինը մեկ բարելի համար 2002թ. ի վեր առաջին անգամ 20 դոլարից էլ պակաս ցուցանիշի է հասել: Նավթի այս տեսակի մայիսյան ֆյուչերսների գինն արձանագրել է 8,52% անկում՝ մեկ բարելի համար հասնելով 19,98 դոլարի: Ավելի վաղ նավթի գների անկմանը նաև նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։ Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալությունը, իր հերթին, կանխատեսել էր, որ 2020 թվականին նավթի ու գազի գները կշարունակեն ցածր մնալ: Moody’s-ի կանխատեսմամբ՝ Brent ապրանքանիշի նավթի գինն այս տարի կշարունակի մնալ մեկ բարելի համար 35-40 դոլարի սահմանում, իսկ հաջորդ տարի այն կաճի մինչև 45-50 դոլար:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03