Լեհական Օստրուվ Վելիկոպոլսկի քաղաքում տղամարդը երեք օր ապրել է մեքենայում` սպասելով կորոնավիրուսի թեստի պատասխանին: Նա չի ցանկացել ռիսկի ենթարկել ընտանիքին և նախընտրել է իրեն մի փոքր անհարմարություն տալ՝ մնալով մեքենայում, գրում է korrespondent.net-ը` հղում անելով Onet.pl կայքին:
Նշվում է, որ տղամարդն արտասահմանից տուն վերադառնալիս իրեն լավ չի զգացել և քաղաք գալուն պես միանգամից ուղևորվել է հիվանդանոց:
Բժիշկները նրան ստուգել են և բրոնխիտ ախտորոշել: Նրանից կորոնավիրուսի թեստ են վերցրել, դեղատոմս են տվել և ուղարկել տուն: Բայց տուն գնալու փոխարեն նա ուղևորվել է մոտակա սանիտարահամաճարակաբանական կենտրոն՝ իմանալու, թե որտեղ կարող է սպասել թեստի պատասխանին: Նա պարզաբանել է, որ չի ցանկանում տուն գնալ, որպեսզի վտանգի չենթարկի ընտանիքի անդամներին:
«Նրան չէր կարելի կարանտին ուղարկել, որովհետև նա բրոնխիտ ուներ, նման ախտորոշումով ոչ ոք չի տեղափոխվում կարանտին: Քանի որ նա կորոնավիրուսով վարակման կասկածի համար բավական ախտանիշներ չուներ, նրան հնարավոր չէր հոսպիտալացնել հիվանդանոցի վարակաբանական բաժանմունքում»,-բացատրել է սանիտարահամաճարակաբանական կենտրոնի տնօրեն Անջեյ Բելինսկին:
Նրա խոսքով՝ տղամարդը պետք է քներ, իրեն տաք պահեր, մինչև առողջանար ու ստանար կորոնավիրուսի թեստի պատասխանը: Կենտրոնի աշխատակիցները տղամարդուն հետևել են այն երեք օրվա ընթացքում, որոնք նա անցկացրել է մեքենայի մեջ: Ի վերջո կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է տվել, և նա վերադարձել է տուն:
Վերջին տվյալներով՝ Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1900 դեպք, 26 մարդ մահացել է:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03