Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Կամեոկա քաղաքի իշխանությունները հաստատել են շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների շրջանակում տեղական խանութներում պլաստիկե փաթեթների օգտագործման լիակատար արգելքը: Mainichi Shimbun պարբերականը հայտնում է, որ երկրում առաջին անգամ է նման արգելքը հավանություն ստանում:
Նշվում է, որ արգելքը տարածվում է Կամեոկայի խանութների դրամարկղերում ինչպես փաթեթների վաճառքի, այնպես էլ անվճար տալու վրա: Քաղաքային իշխանությունները դեռեւս չեն որոշել, թե որոշումը խախտած վաճառողներին ինչպիսի կոնկրետ պատժամիջոցներ են սպասում, սակայն խոստացել են նրանց անունները հրապարակայնացնել: Ենթադրվում է, որ այս կերպ հնարավոր կլինի կրճատել տեղի փողոցներում պլաստիկե աղբի ծավալները, ինչպես նաեւ նվազեցնել քաղաքի ջրամբարների աղտոտումը: Սահմանափակումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից:
Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ բոլոր խանութներին պարտավորեցրել էր ընթացիկ տարվա հուլիսից պլաստիկե փաթեթների համար վճար գանձել:
ՄԱԿ տվյալներով՝ մոլորակում ամեն տարի արտադրվում է մոտ 300 մլն տոննա պլաստիկե աղբ: Այդ ծավալից մոտ 8 մլն տոննան ընկնում է համաշխարհային օվկիանոս: Այնտեղ այս աղբը մանրանում է եւ վերածվում միկրոպլաստիկի, որը կուլ են տալիս ձկները, կակղամորթները, կետազգիները, որն արդեն դարձել է գլոբալ մասշտաբի էկոլոգիական խնդիր: Ճապոնիայի կառավարությունը հիմա միջոցներ է մշակում՝ կոչված 2050 թվականին երկրի տարածքից օվկիանոսի մեջ պլաստիկե աղբի հայտնվելը բացառելուն:
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03