Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին Ալիքը»։ «Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա աշխատանքը Վրաստանի կառավարության կողմից արտակարգ դրության շրջանակներում միջոցների խստացման մասին կայացված որոշման պահանջները կատարելու և «պարետային ժամի» շրջանակներում գործող սահմանափակումները խախտող անձանց բացահայտելու համար: Վերջին 24 ժամում, իրավապահների կողմից իրականացված հսկողության արդյունքում ողջ երկրի մասշտաբով, արձանագրվել է արտակարգ դրության և «պարետային ժամի» սահմանափակումների խախտման 198 նոր դեպք: Ոստիկանությունն ապրիլի 14-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 15-ի առավոտյան 06:00-ն, «պարետային ժամի» խախտման համար տուգանել է 90 քաղաքացու: Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային տարածքում ավելի քան 3 անձի հավաքի և երկու մետր հեռավորությունը չպաշտպանելու համար տուգանել են 91 քաղաքացու»,- հայտարարում են ՆԳՆ-ում: Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայի երթևեկելու օրենքը խախտելու համար տուգանել են 17 անձի: «Ոստիկանությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին շարունակում է նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների խիստ հսկողությունը: Համատեղ մոնիտորինգի արդյունքում, արձանագրվել է ինքնամեկուսացման կարգը խախտելու 2 նոր դեպք: Իրավապահները ուղևորների փոխադրման և ավտոմեքենայի երթևեկելու օրենքը խախտելու համար տուգանել են 17 անձի: Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03