Ունենք կայացած Սահմանադրական դատարան և Վճռաբեկ դատարան` իհարկե իրենց թերություններով հանդերձ: Ի վերջո, դատական իշխանությունը երկու գլխանի է՝ Սահմանադրական արդարադատության և պայմանական ասած՝ հասարակ արդարադատություն: Պետք է հասկանալ` այդ երկու ինստիտուտը միավորելու համար ի՞նչ փաստարկներ և հիմնավորումներ են ներկայացվում:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հայեցակարգի մասին:
«Եթե մենք գնում ենք միավորման ճանապարհով, պետք է ամբողջ համակարգը այդ նույն մոդելով ձևավորվի, չի կարող կեսը լինել գերմանական, կեսը՝ ամերիկյան մոդելով, քանի որ հնարավոր է` իրենք չկարողանան միմյանց հետ աշխատել»,- ընդգծեց նա:
Արա Զոհրաբյանի կարծիքով` ցանկացած նման որոշում, բացի իրավականից` ունի նաև քաղաքական նպատակներ, քաղաքական որոշման արդյունք է, ի վերջո, ունենալ Գերագույն դատարան, թե Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ:
Դիտարկմանը, թե մտահոգություններ հնչեցին առ այն, որ հաճախ Վճռաբեկ դատարանի որոշումները վերանայվում է ՍԴ-ում, և երբեմն շատ իրավական հարցեր լուծում են ստանում ՍԴ-ի որոշումներով, և միավորման դեպքում նման խնդիրները մնալու են չլուծված, Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ Սահմանադրական դատարանը քննել է միայն օրենքի սահմանադրականության հարցը և պրակտիկայում Սահմանադրական դատարանը կարևոր առաքելություն է ունեցել. «Իրացման գոտու հետ կապված` իշխանությունը օրենքի կիրառման տեսակետից այլ դիրքորոշում էր հայտնում, սակայն Սահմանադրական դատարանը կիրառման ենթակա օրենքը ճանաչեց հակասահմանադրական և ամբողջ իրավակիրառական դաշտը փոխեց, այդ առումով, այո, անուղղակի մրցակցությունը եղել է և բնականաբար, ի նպաստ ՀՀ քաղաքացու է արձանագրվել: Մենք գործող համակարգի թերություններին և առավելություններին արդեն ծանոթ ենք, և նոր ինստիտուտի համար լուրջ հիմնավորումներ պետք է լինի»:
Արա Զոհրաբյանի կարծիքով` դատարանների միավորումը կարող է պրոբլեմ առաջացնել, քանի որ երբ Գերագույն դատարանը սահմանադրական վերահսկողություն է իրականացնում, դա ամերիկյան մոդելն է, իսկ Եվրոպական երկրները մեծամասամբ ունեն սահմանադրական դատարաններ, և այդ դատարանների միավորման պարագայում պետք է ամբողջ իրավական համակարգը, Դատավարական օրենսգիրքը փոխվի:
Փաստաբանը նաև ավելացրեց, որ նման փոփոխությունների համար անհրաժեշտ կլինի մի քանի տարի, նաև նոր համակարգի թերություններին ծանոթանալու և հարմարվելու համար:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56