Լիբանանի հայ համայնքի որոշակի հատված ցանկանում է տեղափոխվել Հայաստան, բայց խուճապային մթնոլորտ չկա: Այս մասին սեպտեմբերի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդարյանը: Ըստ նրա` ցանկացած ճգնաժամ բնակչության արտահոսքի պատճառ է դառնում, եւ այս երեւույթը Լիբանանում նկատվել է տարբեր ժամանակաշրջաններում, ուստի հայ համայնքի շարքերը որոշակիորեն նոսրանալու են, բայց այն շարունակում է կատարել իր առաքելությունը: «Բանաձեւը հետեւյալն է. համայնքը կշարունակի վերականգնվել, եւ նրանց, ովքեր ցանկանում են լքել երկիրը, պետք է ամեն կերպ ուղղել դեպի Հայաստան, որտեղ նրանց համար աջակցության միջոցառումների փաթեթ է գործում»,- ասաց նա: Նրա խոսքով` Ֆրանսիայի ջանքերը, որը ձգտում է լուրջ ազդեցություն ունենալ երկրի ներսում գործընթացների վրա Թուրքիայի նկրտումների դեմ, անշուշտ ձեռնտու են հայ համայնքին: «Երկրի ներսում կան ակտիվ քաղաքական գործընթացներ, բանակցություններ են տարվում նոր կառավարության ձեւավորման շուրջ, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն` տնտեսության վերականգնման եւ բանկային, ֆինանսական և կորոնավիրուսային ճգնաժամերը հաղթահարելու համար: Այս հարցի շուրջ առկա է նաև միջազգային հանրության ճնշումը, որը ձգտում է արագացնել այդ գործընթացները: Միեւնույն ժամանակ, երկիրը շարունակում է մարդասիրական օգնություն ստանալ ամբողջ աշխարհից: Դա իր հերթին նվազեցրել է սննդամթերքի, այդ թվում հացի պակասի ռիսկերը, ինչի մասին շատ էր խոսվում սկզբնական շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Մի կողմից վերականգնման աշխատանքներ են ընթանում, մյուս կողմից նկատվում են ակտիվ քաղաքական գործընթացներ»,- հավելեց գլխավոր խմբագիրը: Նրա խոսքով` չնայած նրան, որ վիրավորների մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից, այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները դեռ շարունակում են աշխատել գերբեռնված ռեժիմով: «Միեւնույն ժամանակ, Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրում կրկին աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, խստացվել են սահմանափակող միջոցառումները: Ինչ վերաբերում է Լիբանանում հայերի` կորոնավիրուսից մահացությունների թվին, ես ճշգրիտ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ այդ թիվը չի գերազանցում 10 մարդը»,- եզրափակեց նա: Նշենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 200 մարդ, ավելի քան 5 հազարը վիրավորվել էր: Վերջին տվյալների համաձայն` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհված հայերի թիվը 15 է: Այս ֆոնին ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել դիտարկել լիբանանահայերի մի մասի` Հայաստան մշտական տեղափոխվելու հնարավորությունը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55