Ամուլսարը Ջերմուկի որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։ Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը: «Թե բա բնապահպան ակտիվիստները փակել են ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը ։ Նախ սկսենք նրանից, որ ցանկացած գիտակից մարդ պետք է իր չափով բնապահպան լինի։ Անտրամաբանական է երբ քեզ պահող ու սնող բնությունը պահպանելը պիտի այլ կերպ ընկալվի։ Բայց էստեղ կա այլ խնդիր։ Ախր ցավոք էս արագ զարգացող աշխատում ամենուր կա բնապահպանական խնդիրներ և ցանկացած գիտական նոր ձեռքբերում հենված է բնության և ռեսուրսների օգտագործման վրա։ Եվ հիմա միտումնավոր ԱՄՈՒԼՍԱՐԸ ներկայացվում է գոյություն ունեցող այդ խնդիրներից մեկը, որոնց թվում է թե մարդկությունը ստիպված հարմարվել է։ Բայց պիտի հակադարձենք ու լռեցնենք ձեզ, մեր փաստերով ու հիմնավորումներով։ Նախ սկսենք նրանից, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ուղղակի բնապահպանական խնդիր չի և ամենևին էլ պետք չի ոչխար ձևանալով խնդիրը տեսել միայն այդ տիրույթում ։ ԱՄՈՒԼՍԱՐԸ Ջերմուկի որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։ Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։ ԱՄՈՒԼՍԱՐԸ Հայաստանի մաքուր ջրերի սիրտն է։ ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտով են հոսում Հայաստանը գրեթե ծայրից ծայր անցնող Արփա և Որոտան գետերը։ ԱՄՈՒԼՍԱՐԸ Ջերմուկ համայնքի բնակիչների խախտված իրավունքների հարցն է։ Հասկանալով, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները իրենց բնակավայրում ունեն հստակ ամրագրված տնտեսական ճյուղ, ( հանքաջրաբուժություն և զբոսաշրջություն) և այն շուրջ 70 տարի զարգացնելով չեն պատրաստվում զիջել իրենց տնտեսական անկախությունը , միտումնավոր դուրս են մնացել հանրային լսումներից։ Այդպիսով հաշվի չի առնվել ջերմուկցու կարծիքն ու իրավունքը։ Ջերմուկ համայնը դրանից հետո հանրաքվեով վերահաստատեց, որ չի պատրաստվում զիջել իր տնտեսական ուղին և հարմարվել պարտադրվող հանքարդյունաբերությանը։ ԱՄՈՒԼՍԱՐԸ Սևանի խնդիրն է։ ԱՄՈՒԼՍԱՐԻ հենց միջով է անցնում Որոտան - Արփա թունելը և հասնում ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտին գտնվող Կեչուտի ջրամբար, որտեղից էլ զուլալ ջրերը Արփա - Սևան թունելի միջոցով սնուցում են Սևանը։ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական բաց հանքի շահագործումը բնապահպանական առումով աղետալի հետևանքներ է ունենալու ։ Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված և վարչապետ Փաշինյանի կողմից երաշխավորված ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների փորձաքննության արդյունքները և ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործը ։ Գրոմովյան հետազոտությունների մասին էլ չմոռանանք ։ ԱՄՈՒԼՍԱՐԻ առաջացրած խնդիրը մեքենայի արտանետումների հետ համեմատելը խոսում է իրավիճակին չտիրապետելու մասին, որը աղետաբեր է լինելու բոլորիս համար։ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»,- գրել է նա։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56