Ուղիղ երկու ամիս անց Վրաստանում անցկացվելու են հերթական խորհրդարանական ընտությունները, որոնք կորոշեն, թե այնտեղ ձևավորված խորհրդարանի կողմից հաստատված ինչպիսի կազմով կառավարության հետ է համագործակցելու Հայաստանի կառավարությունը, ի դեպ, արդեն մերն էլ՝ նոր կառավարությունը: Իհարկե ենթադրություններ կարող ենք անել, թե ինչպիսի տեմպերով կզարգանան հայ-վրացական հարաբերությունները և ինչ արդյունքներ կգրանցվեն հետագայում, սակայն, ենթադրություններն ավելի իրատեսական դարձնելու համար նախ հասկանանք, թե ինչ հիմք է թողնում այդ տեսանկյունից, կարելի է արդեն ասել, նախկին կառավարությունն իրեն փոխարինողին:
Եթե վերհիշենք վերջին 2.5 տարիներին հայ-վրացական հարաբերություններում արձանագրված մութ ու լուսավոր օրերը, ապա միանշանակ կարելի է ասել, որ դրական արդյունքերը նկատելի են, և եթե համեմատական վերլուծության առնենք անցած 10 տարիների ընթացքում տեղ գտած իրադարձությունները, արձանագրենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար նպաստավոր պլատֆորմն ավելի է ամրացել: Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տնտեսական և մաքսային համակարգերին անդամ դառնալուց հետո սպասվող քաղաքական և տնտեսական հարաբերություների հնարավոր վատթարացումը գործնականում տեղի չունեցավ, դրան զուգահեռ նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ, քայլեր կատարվեցին՝ տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման ուղղությամբ:
Թվարկվածին անշուշտ նպաստեց երկու կարևոր հանգամանք: Նախ կողմերն ակտիվացրեցին շփումները, մասնավորապես՝ նախկին ժամանակաշրջանների համեմատ ակտիվացան տարբեր մակարդակներում փոխայցելությունները, և ևս ոչ պակաս կարևոր հանգամանք՝ այդ հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մշտապես հնչեցվել են հայտարարություններն առ այն, որ կողմերը պատրաստ են իրենց բարի կամքը դրսևորել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Ստեղծված ջերմ և վստահության մթնոլորտի շնորհիվ նաև հնարավոր եղավ երկկողմ համագործակցության ձևաչափն ընդլայնել. փաստ է անցած տարվա վերջին ստորագրված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության պրոեկտի մեկնարկը: Նշված այցերի ընթացքում հնարավոր է եղել մեծապես լուծել վրացական Դարիալի անցակետում առաջացող խնդիրները, Վրաստանի քաղաքացի չհանդիսացող վիրահայերին հուզող և հետագայում վերացած մուտքի արտոնագրի պարտադիր պայմանը: Հիմք դրվեց Թբիլիսիում հայկական դպրոցի կառուցման և «Բարեկամության կամրջի» շինարարության նախագծերին: Առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ակտիվացումը ևս դրական ազդեցություն է ունեցել երկու երկրների տնտեսությունների վրա:
Վերոնշյալը, սակայն, ավելի օբյեկտիվ ամփոփելու համար, հավելեմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեծ հնարավորություն կա: Ոստի առկա ներուժն ավելի կշռադատված, ճիշտ մարտավարությամբ և հնարավորինս փոխադարձ շահերին համադրված կերպով իրացնելու պարագայում Հայաստանն ու Վրաստանը միասին կկարողանան դառնալ միմյանց համար ավելի վստահելի գործընկերներ՝ չեզոքացնելով մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն տարածելու ձգտումներ ունեցող Թուրքիային և Ադրբեջանին: Վրաստանն, այսօր գտնվելով թուրք-ադրբեջանական էներգետիկ և տնտեսական կախվածության մեջ, լավագույնս գիտակցում է նաև այդ կախվածության ապագա վտանգները, ուստի, վաղ, թե ուշ իրավիճակը կարող է փոխվել:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55