Սկանդինավյան երկրների եւ Կանադայի բնակչուհիները վերջին 50 տարիներին ամենաքիչն են աման լվացել, հագուստ արդուկել եւ տնային այլ պարտականություններ կատարել այն դեպքում, երբ իտալուհիներն ու իսպանուհիները բոլորից հաճախ եւ բոլորից ավելի շատ են աշխատում տանը: Այս մասին է ասված է Demographic Research հանդեսում հրապարակված հոդվածում:
«Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ մարդկությունն աստիճանաբար շարժվում է դեպի տղամարդկանց ու կանանց միջեւ տնային պարտականությունների հավասար բաժանում: Չնայած վերջին տասնամյակների ակներեւ առաջընթացին, մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գործընթացը դանդաղել է շատ երկրներում»,- հայտարարել է Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Օրիել Սալիվենը:
Սալիվենը եւ նրա գործընկերները, ընդհանուր առմամբ, հաստատել են այն սովորական պատկերացումը, թե ժամանակը, որը կանայք ծախսում են տնային գործերի վրա, սովորաբար խիստ համամասնական է այն բանին, թե որքանով է պահպանողական ու ավանդապահ հասարակությունը, որում նրանք ապրում են:
Այս եզրակացությունը գիտնականների կողմից արվել է աշխարհի 19 երկրներում կանանց առօրյայի գրեթե 50 տարվա դիտարկումների շնորհիվ, այդ թվում նաեւ նախկին սոցիալիստական բլոկի պետություններում:Այդ ուսումնասիրության գլխավոր եզրակացությունը դարձել է այն, որ տնային գործերում կանանց ու տղամարդկանց անիրավահավասարությունը դեռ չի անհետացել. միջին հաշվով այսօր կանայք 1-2 ժամ ավելի շատ են ծախսում տնային գործերի վրա, քան տղամարդիկ, իսկ առանձին երկրներում այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի մեծ է:
Օրինակ, Իսպանիայի եւ Իտալիայի բնակչուհիները միջին հաշվով տնային գործերի վրա մոտավորապես 180 եւ 140 րոպե ավելի շատ են ծախսում, քան նրանց ամուսինները այն դեպքում, երբ Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Կանադայի բնակչուհիների համար այդ ցուցանիշը չի գերազանցում 60 րոպեն:
Չնայած այսչափ տպավորիչ տարբերությանը, իրադրությունը նկատելիորեն բարելավվել է բոլոր այն երկրներում, որոնք ուսումնասիրել են Սալիվենը եւ նրա գործընկերները. գրեթե բոլոր այդ երկրներում տղամարդկանց ու կանանց միջեւ խզումը կրճատվել է մոտավորապես 2-3 անգամ, հատկապես սոցիալիստական բլոկի նախկին երկրներում եւ Եվրոպայի հարավի պահպանողական երկրներում: Ճիշտ է, վերջին տարիներին այդ առաջընթացը դանդաղել է, ինչը գիտնականներին ստիպում Է խորհրդածել, թե ինչու է դա տեղի ունենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02