Ածխածինը բազմաթիվ տարբեր կառուցվածքներ ունի, որոնցից առավել հայտնի են գրաֆիտը եւ ալմաստը: Կարծիք կար, որ մյուս ձեւերը գոյություն ունեն չափազանց բարձր ճնշումների դեպքում, բայց հիմա հետազոտողներն ածխածինն ուսումնասիրել են ամենաբարձր ճնշման տակ, որը երբեւէ ուսումնասիրվել է լաբորատորիայում, եւ հայտնաբերել են, որ ալմաստի կառուցվածքը շատ ավելի կայուն է, քան սպասվում էր, փոխանցում է Nat-geo-ն:
Ածխածինը, որը Տիեզերքում ամենատարածված տարրն է, ամբողջ հայտնի կյանքի եւ բուն Երկրի մեծ մասի հիմքն է: Այն տարբեր հանգամանքներում տարբեր ձեւեր է ընդունում. օրինակ՝ մոլորակի խորքերում բարձր ճնշումն ու ջերմաստիճանը այն վերածում են ալմաստի: Ակնկալվում էր, որ մյուս, ավելի էկզոտիկ կառուցվածքները գոյություն են ունենալու է՛լ ավելի բարձր ճնշումների դեպքում՝ 1000 գիգապասկալից բարձր (ԳՊա):
Գիտնականների խումբը նոր հետազոտության մեջ ածխածնի վրա գործադրել է այս ցուցանիշից շատ ավելի բարձր ճնշում՝ պարզելու համար, թե ինչպիսին կարող են լինել այս նյութի մյուս ձեւերը: Հետազոտողները կարծր ածխածինը սեղմել են մինչեւ 2000 ԳՊա, ինչը 5 անգամ գերազանցում է Երկրի միջուկում ճնշմանը եւ 2 անգամ ավելի է, քան ճնշման նախորդ ռեկորդը, որի դեպքում ածխածինն ուսումնասիրվել էր լաբորատորիայում:
«Սա ամենաբարձր ճնշումն է, որի պարագայում [ցանկացած] ատոմային կառուցվածք երբեւէ ուսումնասիրվել է, ինչը դնում է վիճակի հավասարման, նյութի ամրության, ածխածնի հալման եւ քիմիական կապի առանցքային սահմանափակումներ»,- ասում է հետազոտության համահեղինակ Հիլբերտ Քոլինզը:
Գիտնականների խումբն ածխածինը սեղմելու համար օգտագործել է թեք լազերային իմպուլսները եւ ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի համար պլատֆորմի միջոցով կատարել նրա բյուրեղային կառուցվածքի նանովայրկյանային պատկերներ:
Զարմանալի է, բայց հետազոտողները հայտնաբերել են, որ ածխածինն իր ալմաստային կառուցվածքն ավելի երկար է պահպանում, քան սպասվում էր: Այլ ձեւերի վերափոխվելու փոխարեն, ալմաստի մոլեկուլային կապերը, կարծես, անփոփոխ են մնում, դրանք շատ ավելի կայուն են, քան նախկինում կարծում էին:
«Ըստ երեւույթին, ածխածնի ալմաստային փուլը երբեւէ ուսումնասիրված ամենակայուն կառուցվածքն է,- ասում է հետազոտության համահեղինակ Ռայան Ռիգը: - Սա կարող է ածխածնի համար հետեւանքներ ունենալ մոլորակի խորը ընդերքում, որտեղ սպասվում է ալմաստի նստվածք տալը: Հիմա մենք ակնկալում ենք, որ ածխածնի ալմաստային կառուցվածքը մոլորակային պայմաններում կպահպանվի շատ ավելի լայն դիապազոնում, քան կարծում էինք նախկինում»:
Սա նշանակում է, որ ածխածնի մի քանի տեսական ձեւեր կարող են գոյություն չունենալ կամ, համենայնդեպս, զարգանալ միայն է՛լ ավելի բարձր ճնշման դեպքում, կամ նույնիսկ այլ հանգամանքներում: Սա նաեւ կարող է մատնացույց անել այն, որ տիեզերքում «ալմաստային մոլորակները» ավելի հաճախ են հանդիպում, քան մենք կարծում էինք:
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
13:03 07.08.25
12:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03