Եվրամիությունը «չի համադրվում» Եվրոպայում աղքատությունը կրճատելու նպատակի հետ, եւ Brexit-ը կարող է սրել այդ խնդիրը, հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Օլիվյե դե Շութերը երկամսյա հետաքննության արդյունքում, գրում է The Guardian-ը:
Պրոֆեսորը, որին թույլատրվել էր հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաներին ամբողջ դաշինքում, հայտարարել է, որ ԵՄ-ի սահմանադրական շրջանակները հանգեցրել են «դեպի վար տանող մրցավազքին» կորպորատիվ հարկի, եկամտահարկի եւ աշխատավարձի մակարդակի հարցով:
Այդ հարցերում ներդաշնակության բացակայությունը առաջընթացի ճանապարհին հիմնական խոչընդոտներից է, նշել է նա:
Աշխատավարձերի եւ հարկերի նվազման ներքին մրցակցությունն այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրները փորձել են ներդրումներ ներգրավել, կարող է ստանալ լրացուցիչ խթան բրեքզիթի պատճառով, քանի որ Մեծ Բրիտանիան փորձել է գտնել մրցակցային առավելություն ԵՄ 27 երկրների նկատմամբ, ասել է դե Շութերը:
Հարկային բեռը որոշվում է ազգային կառավարությունների կողմից, սակայն դաշինքի ներսում գոյություն ունի «մեղմ» ներքին ճնշում, որն ուղղված է առավել զարհուրելի քաղաքականությունը զսպելուն, որն այլեւս կիրառելի չէ Մեծ Բրիտանիայի համար, նշել է դե Շութերը:
Նրա խոսքով՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է էլ ավելի թուլացնել ԵՄ երկրների կառավարություններում ֆիսկալ բազեներին զսպելու ունակությունը, որոնք իրականացնում են ներդրումների ներգրավման լոբինգը:
Դե Շութերը հայտարարել է, որ հայտնաբերել է «բարի մտադրություններ» դաշինքի ինստիտուտներում, սակայն ԵՄ-ն ներկայում չունի իր 27 անդամ երկրներում աղքատության մակարդակը նվազեցնելու նպատակ: Նախորդ նպատակը՝ 2020 թվականին հաղթահարել 20 միլիոն մարդու աղքատությունը, չէր իրագործվել տարեվերջին:
ԵՄ բնակչության յուրաքանչյուր հինգերորդ մարդը՝ ավելի քան 92.4 միլիոն մարդ կամ բնակչության 21.1 տոկոսը, դեռեւս բախվում է աղքատության հետ, որը ենթադրում է ազգային միջին եկամտի 60 տոկոսից ցածր եկամուտ: Ընդհանուր առմամբ 19.4 միլիոն երեխա կամ 23.1 տոկոսն ապրում է աղքատության պայմաններում ամբողջ դաշինքի տարածքում:
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
13:03 07.08.25
12:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03