1in.am -
Իշխանությունը նախօրեին անցկացրեց Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցմամբ, բնականաբար առանց ընդդիմադիր պահանջների վերաբերյալ որևէ սկզբունքային զիջման:
Այդ զարգացումը երևի թե անակնկալ չէ որևէ մեկի համար, և հերթական անգամ ընդամենը ի ցույց դրվեց Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր կենսունակ սեգմենտի բացակայությունը: Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե սեգմենտի, այլ ընդդիմադիր մեթոդաբանության, քանի որ հերթական անգամ հանրությունն ականատես է լինում կարևոր իշխանական նախաձեռնության անցկացմանը գործնականում նույն մեթոդով, ինչպես, օրինակ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը, ինչպես սահմանադրական փոփոխությունները, այժմ՝ Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցմամբ, հետո կլինի երկրորդը, հետո կլինեն նոր նախաձեռնություններ:
Ընտրական օրենսգրքից հետո հերթի մեջ կհայտնվի, բնականաբար, խորհրդարանի ընտրությունը, որով կամբողջանա ԵՏՄ Հայաստանի մուտքով սկսած մի շղթա, որի ամբողջ նպատակը եղել է Հայաստանում նոր իշխանության ձևավորումը 2017-18 թվականների ընտրական փուլի համար, որն անցկացվելու էր Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտին զուգահեռ:
Ընդդիմադիր դաշտում մեթոդաբանական ճգնաժամի վկայությունն է այն, որ հերթական անգամ բռնկվել է «միակ ընդդիմության» համար մի վեճ, քննարկում, որը վկայում է ընդդիմադիր դաշտում շարունակվող ճգնաժամի մասին: Թեև այդ ճգնաժամը, խոշոր հաշվով, այլևս նույնիսկ մեթոդաբանության ճգնաժամ էլ չէ, այլ մտածողության և պատկերացումների:
Ամենայն հավանականությամբ, համենայն դեպս չեն նկատվում նախադրյալները, այդ ճգնաժամը կպահպանվի նաև առաջիկայում, ինչը նշանակում է, որ իշխանությունը 2017-18-ի համար ընդդիմադիր դաշտում որպես այդպիսին խնդիր չի ունենա, և խնդիրը լինելու է հենց իշխանական դաշտը: Այստեղ է, որ բավական սրվում է այսպես ասած ներքին մրցակցությունը, կամ ավելի շուտ՝ շահերի բախումը: Իհարկե, այդ բախումը կենթադրի նաև որոշակի համագործակցություն ընդդիմադիր դատում ներկայացված կամ ներկայացող տարբեր ուժերի հետ, պարզապես դա կլինի արդեն ոչ թե ընդդիմության կողմից իշխանության ռեսուրսների օգտագործում սեփական ռազմավարության համար, այլ իշխանությունն իր ռազմավարության համար կշարունակի օգտագործել ընդդիմությանը:
Եվ արդեն հերթական անգամ հասարակությունը հարկադրված է արձանագրել, որ քանի դեռ հիմնարար փոփոխություններ տեղի չեն ունենա ընդդիմադիր դաշտում, ոչ միայն անունների, կազմի, հռետորաբանության, այլև պարզապես աշխարհայացքային, գաղափարական և արժեքային հիմքի առումով, իշխանական դաշտում փոփոխությունների հեռանկար հանրությունը չունի:
Դա չի նշանակում, որ իշխանության դաշտում փոփոխությունները կբացառվեն: Ոչ, բարեբախտաբար, ներկայումս Հայաստանը հայտնվել է մի աշխարհաքաղաքական շրջապտույտում, որը բերել է ոչ միայն վտանգներ ու մարտահրավերներ, այլև դրանց հետ նաև փոփոխությունների կենսական և ըստ էության անխուսափելի պարտադրանք, և իշխանությունը ստիպված է լինելու գնալ դրանց: Պարզապես, այս դեպքում արդեն հանրությունը չէ, որ որոշելու է այդ փոփոխությունների չափն ու դինամիկան, այլ հենց իշխանությունն ինքը:
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27