«Հրապարակ» թերթը գրում է․ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, աբսուրդի ժանրից կարող էր լինել մինչև նոյեմբերի 10-ը, բայց Հայաստանում այլևս ոչ ոք ոչ մի բանից չի զարմանում: Չի զարմանում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ են կայացվել, հետո՝ դրանից 3 ամիս անց, Հրանտ Բագրատյանի գրառումից հայտնի է դառնում, և փոխվարչապետը ստիպված է լինում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոստովանել, որ «Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով»:
Փաստորեն, իշխանությունը ստել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բացի այլ գրավոր պայմանավորվածություն չկա: Ստացվում է՝ հասարակությունն ու քաղաքական ուժերն արդեն լավ էլ ադապտացվել են վարչախմբի ստերին, քանզի Ավինյանի այս հայտարարությունն էլ երեկ երկրաշարժ չարեց: Մինչդեռ նախկինում 800 հեկտարի կորստի համար ՊՊԾ գունդ էին գրավում, ապստամբություն անում (նաև դրա, իսկ հիմա որևէ լուրջ իրադարձություն տեղի չի ունենում, շատ- շատ՝ զարմանում են, որ զարմանում են): Հանուն ճշմարտության ասենք, որ մի քանի հայհոյախառն գրառում արվեց և վերջ, և գրողները չեն բացառում, որ կան էլի պայմանավորվածություններ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ են բանակցում Մոսկվայում, ինչ են բանակցում Բաքվի հետ:
Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Բեքարյանի հետ: «Մենք գործ ունենք բացառիկ խայտառակության հետ, որն առաջին դեպքը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ: Դա բացառիկ խայտառակություն է՝ բոլոր տեսանկյուններից, քաղաքական, իրավական, բարոյական: Բոլոր իմաստներով սա բացառիկ խայտառակություն է և, իհարկե, մյուս կողմից էլ սա մեկ անգամ ևս ինքնախոստովանական ցուցմունք է հետագայի համար՝ իրավական գործընթացների տեսանկյունից»:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Բեքարյանն արձանագրում է. «Եթե քաղաքական ուժերը, մեկը՝ արագ, մյուսը՝ դանդաղ, մյուսը՝ հապճեպ, մյուսը՝ խորքային, եթե ոչ ուղղակի, բայց անուղղակի, հանդես է գալիս գոնե ինչ-որ դեմքերի ու ներկայացուցիչների անունից: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա ցավով արձանագրում եմ, որ հասարակությունը սովորում է նրան, որ կարող է չունենալ պետական իշխանություն և չունենալ պետություն»:
Նա ասում է՝ սա ցավով եմ նշում, բայց սրան ուրիշ անուն տալ ուղղակի չեմ կարող:
Լավ, ենթադրենք՝ հետագայում իրավական գործընթացներ կլինեն, բայց չէ՞ որ այսօր են ՀՀ սահմանները շագրենի կաշվի նման փոքրանում: Եվ այս պայմաններում ո՞վ պետք է բռնի այդ ձեռքը, որը գրավոր կամ բանավոր պայմանավորվում է: Կարեն Բեքարյանն ասաց. «Եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ, այս գործընթացները կասեցնելու իրավական մեխանիզմներ պիտի աշխատեին: Բայց շատ լավ պատկերացնում եք, որ այսօր այդպես որևէ կերպ անվանվել չենք կարող, հետևաբար՝ առաջանում է հանրության արձագանքի խնդիրը, որքանով իրական է, որքանով՝ ամբողջական և որքանով՝ կոնսոլիդացված, ինչի հետ կապված էլ արդեն անդրադարձա»»։
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
13:22
13:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47