Համաշխարհային պրակտիկայում այսօր բավականին մեծ պայքար է գնում մենաշնորհների դեմ: Առհասարակ պետությունը որոշակի տնտեսական քաղաքականության միջոցով մշտապես դիտակետի տակ է պահում մոնոպոլ դիրք զբաղեցնող մասնավորներին:
Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, մենաշնորհի առաջացման հավանականությունը բավական մեծ է: Սրա հիմնական պատճառներից մեկը շուկայի խիստ սահմանափակ լինելն է: Այո, անհրաժեշտ է հստակ խաղի կանոնների միջոցով ապահովել հավասար պայմաններ բոլորի համար:
Այս մի քանի օրերի ընթացքում լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քննարկվում էր նորանշանակ վարչապետի՝ մենաշնորհների վերաբերյալ արտահայտած միտքը: Մասնավորապես Կարապետյանն ասել էր.«Շուկան փոքր է եւ էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվի` դա մեկ այլ բան է»:
Նախ և առաջ հարկ եմ համարում տեսնել, թե որոնք են մոնոպոլիայի առաջացման հիմնական ճանապարհները: Եվ այսպես՝ առաջինը պետության կողմից քվոտավորումն է, երկրորդը՝ հանցավոր ճանապարհով բիզնեսի պաշտպանությունն ու մոնոպոլ դիրքերի ամրապնդումը, և երրորդը տնտեսական արդյունավետ կառավարմամբ պայմանավորված մրցակիցների դուրս մղումը շուկայից:
Սակայն ինչու՞ է պետությունը պայքարում մենաշնորհի դեմ: Մենաշնորհի դեմ պետությունը կոշտ պայքար է տանում, քանի որ եթե անգամ արդյունավետ կառավարման արդյունքում ընկերությունը կարողացել է որոշակի առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ և նրանց դուրս մեղել շուկայից ու դառնալ շուկայում միակը, այդուհանդերձ միշտ վտանգ կա, որ նա կչարաշահի իր մենաշնորհային դիրքը:
Այնուամենայնիվ, երբ խոսում ենք մենաշնորհների դեմ պայքարի և մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտության մասին, պետք չէ միանգամից պատկերացնել կուլակաթափություն: Այստեղ պետությունը պետք է բացառապես տնտեսական լծակներ կիրառի: Տնտեսական քաղաքականության, իրավական նորմերի միջոցով կանոնակարգի խնդիրը:
Արդյունավետ կառավարման արդյունքում մենաշնորհային դիրքում հայտնված ընկերությունները պետք է լինեն համապատասխան կառույցների վերահսկողության ներքո և եթե նրանք խաղի կանոններ չեն խախտել, ապա այս դեպքում պետությունը չպետք է խնդիրներ ստեղծի մենաշնորհ դիրքում գտնվող ընկերության համար:
Նորից եմ կրկնում, սա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա ու հայտնվի դիտորդի կարգավիճակում, սակայն պայքարն էլ չպետք է հիշեցնի կուլակաթափություն այն դեպքում, եթե տվյալ կազմակերպությունը տնտեսական արդյունավետ կառավարման միջոցով է զբաղեցրել մոնոպոլ դիրք:
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03