Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգմավոր Արտակ Մանուկյանը
Ի՞նչ նպատակ է հետապնդում ոստիկանների աշխատավարձը գրեթե 100 տոկոսով բարձրացումը. Կա՞ր այդպիսի առաջնահերթություն, ինչո՞ւ որոշվեց բարձրացրել հենց ոստիկանների աշխատավարձը:
Նախ ասեմ, որ այդ թեմայի շուրջ քննարկումները մի փոքր մանիպուլյացիայի նպատակ են հետապնդում, որովհետև եթե վերցնենք կառավարության որոշումը և ցանկանանք բովանդակային առումով հասկանանք ինչի մասին է, ապա պատկերն այսպիսին է. մենք ունեինք ԳԱԻ և փողոցում ոստիկաններ: Պարեկային ծառայություն ստեղծելու իմաստը, որը դրվել է բոլոր ռազմավարական փաստաթղթերում, այսինքն այդ որոշումը հո այսօր չի՞ կայացվել, դա կայացվել է ռազմավարական փաստաթղթերի ու ռեֆորմների արդյունքում: Հիմա դրանց արդյունքում, կոպիտ ասած, այդ երկու ֆունկցիաները միացվել են Պարեկային ծառայության համատեքստում, և այդ առումով քանի որ առաջ երկու գործառույթի համար առանձին-առանձին վարձատրվում էին, հիմա միացել են: Հիմա սա մանիպուլացվում է և գրավիչ վերնագրեր դnելու համար ներկայացվում է, որ կրկնակի բարձրացել է աշխատավարձը: Այդուհանդերձ, եթե բարձրացման մասին ենք խոսում, ապա ակնհայտ է, որ հանրային կառավարման համակարգում ինչպես ուսուցիչների աշխատավարձն է բարձրացվել և բարձրացվելու ատեստավորման արդյունքում, ինչպես բժիշկների աշխատավարձերն է բարձրացվել ու բարձրացվելու, ինչպես փրկարարներինը, ինչպես զինվորականներինը, բոլոր ոլորտների աշխատողների աշխատավարձն էլ ենթադրվում է, որ պատշաճ իրենց ծառայությունները կատարելու և հավելյալ գործառույթների կամ ռեսուրսների պարագայում պետք է բարձրանա, և նրանք աստիճանաբար ավելի արժանապատիվ վարձատրություն են ստանալու: Իսկ կոնկրետ ոստիկանների թեման եթե անաչառ լրագրողի տեսանկյունից նայենք, ոչ թե վերնագիր ապահովելու, պա պետք է ընդամենը բացել ռազմավարական փաստաթղթերը, ուսումնասիրել և տեսնել, որ նախկինում երկու գործառույթներ իրականացնող կառույցներն ամեն մեկն ստանում էր աշխատավարձ. Մեկը ԳԱԻ-ն, մյուսը փողոցում հերթապահություն իրականացնող ոստիկանությունը: Հիմա այդ երկուսը մեկտեղվել է Պարեկային ծառայության համատեքստում: Քանի որ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և ավելի բարձր պատասխանատվություն է նրանց վրա, ձևավորվել է այդ աշխատավարձը:
Ինչպե՞ս են որոշվում առաջնահերթությունները, չափորոշիչներ կա՞ն:
Դրա համար գոյություն ունեն միջնաժամկետ ծախսային ծրագրեր, որոնցով հիմնական գերակայություններն են ֆիքսվում ամեն տարվա համար և արդեն ամեն մի մարմին իր համար ունի գրված ռազմավարություն: Օրինակ, պետական ֆինանսների ծախսերի ռազմավարության, դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարություն, ոստիկանական համակարգի բարեփոխումների ռազմավարություն: Որոշ ժամանակ առաջ էլ ասում էին՝ տեսեք, մեքենաներ եք ձեռք բերել ոստիկանների համար: Հետո պարզաբանվեց, որ սրանք նաև դրամաշնորհային միջոցներ են, որոնցով այդ Պարեկային ծառայությունը պետք է համալրվի համապատասխան մեքենաներով: Հիմա նույն տրամաբանությամբ, քանի որ ռեֆորմների ուղենիշը դրված է, և մենք հասկանում ենք, որ այդ ռեֆորմը, ըստ էության, ծախսում է երկու առանձին միավորների գործառույթները, հիմա ուղղակի համապատասխանեցվում է աշխատավարձը: Երկրորդ, աստիճանաբար պետական համակարգում կարևորվում ինչպես արժանապատիվ աշխատանքը, այնպես էլ սոցիալական երաշխիքների համակարգը: Եվ մի բան էլ, այնպես չի, որ ոստիկանությունը գործող իշխանությանն է ծառայում, դա հանրային անվտանգությանն է միտված, հետևաբար, ես այստեղ տեսնում եմ մանիպուլյացիա: Նույն ոստիկանը պատասխանատու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներքին անվտանգության պաշտպանության համար:
Հաշվի առնելով ոստիկանների աշխատանքը վերջին ամիսներին, շատերը նշում են, որ հենց սրանով է պայմանավորված աշխատվարձի բարձրացումը, որ ինչ-որ առումով խրախուսում եք նրանց աշխատանքը:
Կամայական պետական պաշտոնյա, որ իրականացնում է իր գործառույթները, կարծում եմ՝ պետք է խրախուսվի: Նույն ՊԵԿ-ի մասով էլ էին նույն մտահոգությունները հնչում, բայց չմոռանանք, որ եթե ուսումնասիրեք , կտեսնեք, որ վերջին շրջանում թմրամիջոցների, այլ ապրանքների մաքսանենգության աննախադեպ բացահայտումներ են լինում, որոնք առաջ չէին լինում: Սա նաև խոսում է այն մասին, որ պետական համակարգում աշխատանքը ոչ միայն պատիվ է, այլև այդ աշխատողը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի կարողանա իր գործառույթներն իրականացնել: Նորից կրկնեմ՝ ոստիկանությունը որևէ կուսակցությանը ծառայելուն չի միտված, այն հանրային բարիք է, ինչպես բանակը, առողջապահությունը, կրթությունը: Ռեսուրսների առկայության պարագայում հանրությանը ծառայություն մատուցող բոլոր օղակները պետք է աստիճանաբար արժանապատիվ աշխատավարձով ապահովվեն:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55