ARM | RUS |

«Բայդենը կարող է Հայաստանին և Ադրբեջանին օգնել խաղաղություն հաստատել». Foreign Policy-ն ներկայացրել է 4 քայլ, որի շնորհիվ ԱՄՆ-ն կմեծացնի իր ազդեցությունը Հրվ. Կովկասում

31.03.21 | 15:23

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հրատարակությունն անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի դադարեցման նպատակով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական խնդիրներին և դրանցում ԱՄՆ նոր վարչակազմի դերակատարմանը: Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի թղթակից, 2013-ից 2017 թվականներին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերի հոդվածը, որը տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունը մեծացնելու համար 4 կարևոր կետ է առանձնացրել: «Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ներքին կարգով պնդել, որ նրանք պետք է հետևեն հայ-ադրբեջանական իրավիճակին, բայց իրենց ուժերը կենտրոնացնել այլ վայրում, և ոչ թե փորձեն դիվանագիտորեն գլխավոր դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում: Սա, իհարկե, սխալ կլիներ: Փոխարենը, ԱՄՆ նոր վարչակազմը պետք է Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկի որպես հնարավորություն՝ ներկայացնելու ԱՄՆ լուրջ ներգրավվածության արժեքը և այն օգտագործել ցույց տալու համար նախագահ Ջո Բայդենի հանձնառությունը ժողովրդավարամետ արտաքին քաղաքականությանը, որը կենտրոնացած է համամարդկային արժեքների և մարդու իրավունքների վրա: Սա չի նշանակում, որ կտրուկ առաջընթացն ակնհայտորեն հասանելի է, քանի որ սթափ վերլուծության և արդյունքների վերաբերյալ թերահավատության համար բազում պատճառներ կան: Բայց առանց ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտության, առաջընթացի վերաբերյալ հույսը զգալիորեն ավելի քիչ է: Ստորև ներկայացնում ենք չորս քայլ, որոնք Բայդենի վարչակազմը կարող է ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը խրախուսելու համար: Դրանք ենթադրում են երկար ճանապարհ, բայց այդ քայլերը կառուցողական ընթացք կարող են ստեղծել: Առաջին. պետք է ճնշում գործադրել կողմերի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի իրագործման ուղղությամբ՝ անդրադառնալով հաշվետվողականության և վերականգնման հարցերին: Այս հայտարարությունը, որը, բացի պատերազմող երկրների ղեկավարներից ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կատարյալ չէ: Բայց առայժմ հրադադարի ռեժիմի պահպանման համար չկա կարճաժամկետ այլընտրանքային տարբերակ: Այն պահանջում է փոխանակել բոլոր կողմերի՝ ռազմական և քաղաքացիական գերիներին: Վստահելի աղբյուրների խոսքով՝ գերիներ դեռևս կան, և նրանց վերադարձը պետք է լինի առաջնային: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պետք է աջակցի նաև ԵԱՀԿ խմբին: Վերջինս կարող է նաև խորհուրդ տալ տարածաշրջանից տեղահանված անձանց փոխհատուցման հնարավոր մոտեցումների վերաբերյալ: Երկրորդ. անհրաժեշտ է աջակցել մարդասիրական աշխատանքներին և վերաբնակեցման գործողություններին: Շատ հաճախ, երբ զենքերը լռում են, ուշադրությունը տեղափոխվում է այլ վայր: Տեղի բնակիչները ստիպված են լինում ինքնուրույն որոշել, թե ինչպես վերսկսել սեփական կյանքը ոչնչացված գույքով և բիզնեսով, ավերածությունների, խափանված ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների պայմաններում: Շարքային քաղաքացիներին աջակցելու գործնական աշխատանքը, երբ նրանք արդեն հարմարվում են նոր քաղաքական աշխարհագրությանը, պակաս գրավիչ է, քան ռազմական հրադադարի կամ քաղաքական համաձայնագրերի բանակցությունները, բայց հենց դա է խաղաղության հիմքը: Հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ մարդկանց հարցը չի կարգավորվել: Արդեն Ադրբեջանի կողմից վերահսկվող այս տարածքներում վերաբնակեցումը հեշտ չի լինի, և Բաքվի կոռումպացված կառավարությունը տեղական կառավարման մարտահրավերների առնչությամբ պատասխանատու կառավարման պատմություն չունի: Մինչդեռ, նոր տեղահանված հայերն անհանգստացած են հայկական կրոնական և մշակութային վայրերի ճակատագրով, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Աղբյուրը նկատում է, որ այս առումով Ռուսաստանի և Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի: Մինչդեռ միջազգային հանրությունը կարող է ինչպես արհեստավարժություն, այնպես էլ վստահելիություն ապահովել երկու կողմերի մտահոգությունները լուծելու համար: Հակամարտությունից հետո չպետք է թույլ տրվի, որ նոր դժգոհություններ երևան գան: ԱՄՆ-ն պետք է աշխատի եվրոպացիների և այլոց հետ`աջակցելու հասարակական և միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրականացնել երկրի նկատմամբ տեղական վստահության բարձացմանը և ամրապնդմանը միտված միջոցառումներ: Երրորդ. պետք է վարել տարածաշրջանային տնտեսական զարգացման ռազմավարություն: Ապագա անդրսահմանային համագործակցությունը խթանելու ամենահավանական լծակը տարածաշրջանային տնտեսական նոր ռազմավարությունն է, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացումը, որը կարող է ներգրավել միջազգային ներդրումներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և հարևան Վրաստանի տնտեսությունների ամրապնդման համար: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը պետք է պաշտոնապես կամ ոչ ֆորմալ կերպով տարածաշրջանը ներառի բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում`հաջորդ շաբաթ մեկնարկող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովներում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պետք է աշխատի Եվրամիության և Հարավային Կովկասի երեք կառավարությունների հետ՝ տարածաշրջանային զարգացման նման շրջանակ մշակելու համար: C5 + 1 շրջանակը, որը մշակել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը (և շարունակվել Բայդենին նախորդած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից)՝ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը խթանելու համար, կարող է մոդել հանդիսանալ նոր SC3 + 2 շրջանակի համար, որում ներգրավված են երեք հարավկովկասյան երկրները, ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Միջազգային հանրության ֆինանսական ներդրումները պետք է կապվեն կողմերի ստանձնած քաղաքական պարտավորությունների և տարածաշրջանային տնտեսական զարգացմանը խոչընդոտող վիճահարույց հարցերի լուծման գործում նրանց առաջընթացի հետ, ինչպիսիք են սահմանային անցումները և ենթակառուցվածքները: Ավելին, ցանկացած ֆինանսական օգնություն պետք է զուգակցվի էնդեմիկ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների հետ: Չորրորդ. անհրաժեշտ է նոր կյանք հաղորդել դիվանագիտությունը: Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահին պետք է տրվի դեսպանի աստիճան: Վաշինգտոնը պետք է եռանդով առաջ մղի համանախագահների պարբերական հանդիպումները ԵԱՀԿ թիմի հետ՝ ռազմավարության գծագրման և մշակման նպատակով, որն ուղղված է այն հրահրիչների դեմ, որոնք հազվադեպ են հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց խանգարում են առօրյա առաջընթացին: Բացի այդ, Վաշինգտոնը պետք է Մոսկվայի հետ բանակցություններ սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ, որով կվավերացվի նոյեմբերի 9-ի զինադադարը և որը հիմք կհանդիսանա լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքման համար: Դարաշրջանում, որն օր օրի ավելի շատ է պայմանավորվում աշխարհաքաղաքականությամբ, բնական միտում կա կենտրոնանալ համընդհանուր փուլի ծանրքաշայինների վրա և տեսնել մնացած աշխարհը, հատկապես փոքր երկրները՝ մեծ տերությունների մրցակցության պրիզմայից: Մեծ տերությունների մրցակցությունը պահպանվում է որպես միջազգային քաղաքականությունը հասկանալու մոդել: Բայց դա երբեք էլ ամբողջական պատկերը չէ: Ինչպես նկատել է ամերիկացի քաղաքական գործիչ և դիվանագետ Էլեոնոր Ռուզվելտը, մարդու իրավունքները սկսվում են «տնամերձ փոքր վայրերից»: Հետևաբար, արտաքին քաղաքականությունը, որը կենտրոնացած է մարդու իրավունքների վրա, չի կարող կենտրոնանալ միայն աշխարհաքաղաքականության և ամենամեծ դերակատարների վրա: Եվ երբ աշխարհաքաղաքական մրցույթը ոչ միայն իշխանության, այլ գաղափարախոսությունների և աշխարհայացքի մրցույթ է, նույնիսկ փոքր վայրերը կարող են մեծ մարտահրավերներ դառնալ: Շատերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը անհնար են համարում: Առաջընթացը խթանելու ԱՄՆ լուրջ ջանքերը հնարավորություն կտան ցույց տալ, թե ինչ տեսք ունի արժեքներով պայմանավորված արտաքին քաղաքականությունը»:


Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց...

15:55

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ...

15:48

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված կա

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված...

15:35

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում. փաստաբան

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական...

15:17

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝ տարեցներ

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝...

15:03

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է...

13:29

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ...

13:00

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ...

12:33

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի առաջարկը

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի...

12:09

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ...

10:56

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․...

10:07

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից․ Նարեկ Կարապետյան

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե...

09:35

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

09:02

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55