Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը.
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Ս. Զատկի ճրագալույցի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը՝ և ավետելով Նրա հարությունը մեռելներից: Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իր պատգամում նշեց. «Հավատո՞ւմ ենք արդյոք, որ երկրի նպատակը երկինքն է, հավատո՞ւմ ենք, որ մահվամբ չի ավարտվում մեր կյանքը և վերջապես հավատո՞ւմ ենք արդյոք, որ այսօրվա մեր գործերը մեռյալների հարությունից հետո արձագանք են ստանալու հավերժության մեջ: Պողոս առաքյալը դրան խորապես հավատում էր և դրա համար ասում է. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55): Այսօր հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև, անվերականգնելի կորուստների ցավերով համակված, ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»: Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար: Ունե՞նք… Ապա ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում: Ինչպե՞ս սուտն ու կեղծիքը ճշմարտությունից գերադասվեցին: Ինչպե՞ս հայհոյանքն ու վիրավորանքը դարձան քաջության, իսկ համեստությունն ու խոնարհությունը՝ թուլամորթության խորհրդանշան: Ինչպե՞ս մեծախոսությունը շփոթվեց ճշմարտախոսության, մարդահաճությունը՝ մարդասիրության, հայրենադավությունը՝ հայրենասիրության հետ: Եվ վերջապես ինչպե՞ս կռապաշտը համարվեց աստվածապաշտ․․․ «Արդ, - ասում է Պողոս առաքյալը, - հեռացրե՛ք ձեզանից հին մարդուն և նո՛ր մարդ դարձեք»: Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը»:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03