Հայաստանում կենսաբազմազանության վրա կլիմայական փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ որևէ լուրջ ուսումնասիրություն չի արվել, բայց հստակ է, որ հանգեցնում են թռչունի այս կամ այն տեսակի վերաբնակեցմանը, միգրացիային: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Թռչունների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը: Նա նշեց, որ Հայաստանում գիտության ոլորտը բավականին վատ վիճակում է, գիտական ստրուկտուրան հին ձևերով է աշխատում, ինչն արդյունավետ չէ: «Գիտությունը հետընթաց է ապրում մեզ մոտ, ինչը շատ վատ է անդրադառնում մեր շրջակա միջավայրի, կենսաբազմազանության ուսումնասիրության վրա: Իսկ որ կլիմայական փոփոխությունների հետ կապված պետք է արվեն գիտական հետազոտություններ, միանշանակ է»,- նշեց բնապահպանը: Ս. Ադամյանը համամիտ չէ որոշ գիտնականների այն պնդումներին, որ Հայաստանի վրա կլիմայական փոփոխություններն այդքան չեն ազդում: Նա հիշեցրեց մի տարի Սևանա լճի սառցակալումը, ինչը թռչունների հետ կապված խնդիր էր առաջացել, կամ՝ տաք ու առանց տեղումների եղանակները նույնպես խնդիրներ են առաջացնում: «Դա ցուցիչ է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ ազդեցություն ունենում են կենսաբազմազանության վրա: Այլ տեղերում էլ ունենում ենք խնդիրներ: Օրինակ, Խոսրովի արգելոցում եղան հրդեհներ, վերագրեցին անփութությանը, բայց իրականում այդքան էլ այդպես չէ, կլիմայական փոփոխությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան, սրա վրա էլ պետք է աշխատել»,- ասաց բնապահպանը: Ինչ վերաբերում է կլիմայական փոփոխությունների պատճառով թռչունների չուին ու վերադարձին, Սիլվա Ադամյանն ասաց, որ դեռևս որևէ անոմալ երևույթներ չեն արձանագրել: Այս տարի ևս, ըստ նրա, կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: «Ճիշտ է, մարտը մի քիչ ավելի ցրտոտ էր, բայց ոչ այն աստիճանի, որպեսզի անոմալ երևույթ նկատվեր և թռչունների չուն, վերադարձը հետաձգվեր: Աշխարհի մակարդակով, ընդհանուր առմամբ, վերադարձը գրանցվում է մարտի վերջին, բայց մեզ մոտ ավելի շուտ է լինում՝ փետրվարի վերջին: Տարիների ընթացքը ցույց է տալիս, որ մեզ մոտ չուն ավելի արագացել է: Մենք ունենք ավելի տաք ձմեռներ, գարուններ, դրա հետևանքով շատ թռչուններ փետրվարի վերջին են վերադառնում, թռչուններ կան՝ մարտի կեսերից»,- ասաց Ադամյանը: Նա նշեց, որ կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի տաքացումն ազդում է կենդանական աշխարհի տեղաշարժի, նրանց բնակավայրերի փոփոխման, միգրացիայի վրա: «Դա մեզ մոտ արտահայտվել է արագիլների՝ այլ երկրներ չգնալով: Օրինակ, սպիտակ արագիլները տարիներ շարունակ չեն չվում: Հայաստանում դեռևս լուրջ հետազոտություն չեն արվել այս ուղղությամբ, որպեսզի հասկանանք՝ միգուցե կան այլ տեսակներ էլ, որոնց չուն դադարել է կամ շուտ են վերադառնում»,- ասաց նա: Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ վերջերս իրեն մի նյութ էին ուղարկել, ըստ որի, Ադրբեջանը սկսել է որսալ մոխրագույն արագիլ, որը Կամիր գրքում է գրանցված. «Նկարագրված տարածքները ոնց որ մեզ հետ սահմանակից են: Արտասահմանցիներն էին ահազանգել, մեզ մոտ դեռ որևէ մեկը դրանից տեղյակ չէ, թվեր չունենք»:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03