«Աստված փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առջև»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Ազգային, հոգևոր և մշակութային գործիչ Վազգեն Ա-ն (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան)) Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոսն է` 1955–94 թթ-ին: Ծնվել է 1908 թ. հենց այս օրը Բուխարեստում:
Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է Բուխարեստի հայկական, ապա` գերմանական պետական ուսումնական հաստատություններում: 1931-37թթ սովորել է Ռումինիայի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում: 1942թ. Ռումինիայի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրապյանի մահից հետո, ընտրվել է արժանի հաջորդ: 1943թ. Աթենքում ձեռնադրվել է քահանա` վերանվանվելով Վազգեն և ստանալով վարդապետական աստիճան: 40-օրյա պահեցողության շրջանից հետո, մատուցել է իր անդրանիկ պատարագը, որից հետո ընտրվել է թեմի առաջնորդական տեղապահ:
1948թ. ռումինահայ թեմի պատգամավորական ժողովը Վազգեն վարդապետին ընտրել է առաջնորդ, իսկ մայիսի 23-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, նրան շնորհվել է ծայրագունության աստիճան: 1951թ. Վազգեն ծայրագույն վարդապետին շնորհվել է եպիսկոպոսական աստիճան, իսկ 1954թ.` Էջմիածնի եպիսկոպոսական ժողովում, գերագույն խորհրդի անդամ: 1955թ. սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովի նիստում, Վազգեն եպիսկոպոս Պալճյանը ընտրվել և դարձել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսը:
«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»,- ասել է Վազգեն Առաջինը:
Նրա ավանդը հայ եկեղեցաշինության և հայ հոգևոր դասի համախմբման գործում շատ մեծ է եղել: 1956թ. նրա նախաձեռնությամբ վերակառուցվել են Հայաստանի և արտասահմանի հայկական եկեղեցիներ և հոգևոր կենտրոններ: 1958թ. Վեհափառը նախաձեռնել և կազմավորել է մոտ 15 հայկական նոր թեմեր ամբողջ աշխարհում: Նրա այցելությունները եղել են Եվրասիայից մինչ Հարավային Ամերիկայի հայկական հոգևոր կենտրոններ: 1962թ. Վեհափառի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ: 1991թ., ՀՀ ԳԱԱ որոշմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Մեծ է եղել Վեհափառ հոր նպաստը Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորների գոտեպնդման գործում:
«Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»,- ասել է Վազգեն Առաջինը (14 սեպտեմբեր, 1991թ.):
Ազգային և հոգևոր արժեքների պահպանության, զարգացման գործում դրսևորած նվիրումի և մատուցած բացառիկ ծառայությունների համար, 1994թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչումն ու հայրենիքի առաջին շքանշանը շնորհվում է Նորին Վեհափառությանը: 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվել է Երևանի հայրապետական իր առանձնատանը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02