«Հրազդան-5»-ի դադարեցման պատճառը կարելի է դիտարկել երկու մակարդակներում՝ միկրո եւ մակրո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: Միկրոմակարդակում, ըստ փորձագետի, խնդիրն այն է, որ Հրազդանի ՋԷԿ 5-իդ միկրոբլոգում ծագել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն, որը «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը գնահատում է 16 միլիոն եվրոյի չափով: Ընդ որում՝ այդ ծախսերը չեն փոխհատուցվում երկրում գործող սակագներով: Այստեղ ակնհայտ են հակասությունները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Գազպրոմ Հայաստանի» միջեւ, որոնք չեն կարող կոնսենսուսի հանգել, ինչի հետեւանքով տուժում է համակարգը: Եթե դիտարկենք հարցը մակրոմակարդակում, ապա խնդիրն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ավելցուկային է: Այդ իրավիճակը թելադրում է արտահանման ծավալներն անդադար մեծացնելու անհրաժեշտություն, իսկ հստակ եւ կանխատեսելի ռազմավարության բացակայությունը հանգեցնում է այդպիսի իրավիճակների: Էլեկտրաէներգիայի արտահանման վրացական ուղղությամբ մենք գրեթե ամբողջությամբ ապաակտիվացել ենք: Այդ շուկան մենք, ըստ էության, կորցրել ենք՝ զիջելով տեղն ադրբեջանական ընկերություններին: Ինչ վերաբերում է Իրանին, ապա իրավիճակը կարող էր փրկել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային ուղիները, սակայն այդ նախագիծը դեռեւս իրացվել է առավելագույնը 30 տոկոսով: Դա էապես սահմանափակում է արտահանման հնարավորությունները եւ դարձնում «Հրազդան-5»-ի հետագա շահագործումը տնտեսապես նպատակահարմար: Չնայած դեռեւս խոսք չկա շահագործումից օբյեկտը վերջնականապես դուրս բերելու մասին, այդուհանդերձ, դրա շուրջ ընթացող գործընթացները հուշում են, որ դա հնարավոր է»,-հավելել է նա: Այդտեղ կա երկու սցենար: Եթե դադարում է «Հրազդան-5»-ի աշխատանքը, ապա հիմնական գեներացնող բեռը կկրի Երեւան ՋԷԿ-ը: Հաշվի առնելով, որ 2020 թվականի ամռանը գազի սակագները բարձրացել են 5-6 տոկոսով, ապա դա ձեւավորում է սակագնային բեռ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի համար: Երկրորդ սցենարն ավելի էժան էլեկտրաէներգիայի ներկրում է, ինչը, սակայն լիովին հակասում է Հայաստանի էներգետիկ շահերին, քանի որ համակարգը միտված է արտահանմանը: Պակասը, որի պատճառներից մեկը կլինի նաեւ պատերազմի հետեւանքով Արցախից ներկրման բացակայությունը, Հայաստանի իշխանությունները կփորձեն լրացնել Վրաստանից մատակարարումների հաշվին: Կառավարության ներկայացուցիչը գործուղվել է Վրաստան էլեկտրաէներգիայի ներկրման ծավալները համաձայնեցնելու համար: «Էներգետիկ առումով Վրաստանը նույնպես պակաս ունի: Երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկը՝ Ինգուրի ՋԷԿ-ը, վերանորոգման փուլում է: Այդ կապակցությամբ Վրաստանը մեծացնում է էլեկտրաէներգիայի ներկրման ծավալները: Եթե դիտարկենք այդ երկրի էլեկտրէներգիայի կառուցվածքը, ապա դրա առյուծի բաժինը պատկանում է Ադրբեջանին: Ուստի շատ հավանական է, որ այս տարվա մայիսից էլեկտրէներգիան, որը ներկրվում է Վրաստան Ադրբեջանից, կարող է վերաարտահանման միջոցով ուղղվի Հայաստանին»,-ընդգծել է Դավթյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55