2020 թվականին պետական միջոցներով վերականգնվել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, իրականացվել մասնակի ամրակայում, վերականգնվել է Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի ու վնասվել, տեղադրվել է Դսեղ գյուղում: Մասնակի ամրակայվել ու վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Ասուլիսում կատարված աշխատանքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Նա նշեց, որ Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ավելի վաղ եկեղեցու հիմքեր, ժամանակավորապես կասեցվել են աշխատանքները՝ ուսումնասիրելու և լրամշակելու նախագիծը:
Ավարտին են հասել նաև Սյունքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցու վերականգնման աշխատանքները, այս տարի կիրականացվի եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքը:
Նա տեղեկացրեց, որ պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր՝ Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման, Շատիվանքի վերականգնման, Ագարակ հնավայրի ամրակայման և թանգարանացման նախագծերը:
«Քանի որ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմահազար հուշարձաններ, այս պարագայում պետք է նշել, որ հուշարձանների վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերաների, ՀԿ-ների, այլ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքված են ներդրում, ֆինանսավորում իրականացնելու այս բնագավառում: Ունենք բազմաթիվ հաջողված փորձեր»,- ասաց Հարություն Վանյանը:
Որպես օրինակ նշեց, որ անցած տարվա փոխգործակցության հուշագրի հիման վրա օրերս կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, պրոցեսը շարունակական կլինի:
Նա հայտնեց, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հուշարձանների վերականգնման, ամրապակման, տարածքների բարեկարգման հետ կապված, այդ թվում Երևանի կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Պտղնու տաճարը, Ավանի խոնարհված մատուռներից մեկը:
«Այս տարի նախատեսված են ևս մի քանի նախագծերի իրականացում, որոնք հետագայում նաև կվերականգնվեն, այդ թվում՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարները, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերի և կից տարածքների վերականգնում, նման մի շարք այլ աշխատանքներ»,- աաց Հ. Վանյանը:
ԿԳՄՍ նախարարության պաշտոնյան նաև ասաց, որ այս տարի կնախաձեռնվի երկու արձանի վերականգնում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք»:
Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը հայտնեց, որ առաջիկայում ստեղծվելու է երկու նոր արգելոց-թանգարան՝ «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմի ամրոց», որոնք կհամալրեն 13 արգելոց-թանգարանների շարքը:
Նրա խոսքով, նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55