«Ես հրապարակել էի ՀԲ 2018 թվականի հաշվետվությունները, որում արձանագրել էի, որ 2017 թվականի համեմատ 30 անգամ աճ էր Ադրբեջանից Հայաստան կատարված փոխանցումները՝ հասնելով 211 մլն դոլարի և իմ հիմնական մտահոգությունն այդտեղ էր»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ խնդիրը բարձրացնելուց հետո Համաշխարհային բանկից պատասխանել են, որ այն որոշակի մեթոդաբանության կիրառման արդյուքն է և բազային արժեքներն այն անձինք են, որոնք նախորդ դարի 90-ական թվականներին Հայաստանից Ադրբեջան են տեղափոխվել և այնտեղից եկել այստեղ:
«Ես էլ մտահոգություն հայտնեցի, որ 90 ականներից հետո տեղաշարժ չի գրանցվել, ապա ինչո՞ւ է 2017 թ.-ի 7 մլն դոլրաը 2018 թ.-ին դարձել 211 մլն և այդ հարցի պատասխանն ինձ չի տրվել»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը և տեղեկցրեց, որ իր հայտարարությունից հետո ՀԲ-ի կայքից հեռացրել են այդ հաշվետվությունները:
Պատգամավորն այն տարօրինակ է համարել և դիմել ԱԱԾ-ին, որպեսզի պարզաբանեն, թե ինչ է տեղի ունեցել:
Եղիազարյանը նաև հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ ուսումնասիրել են և պարզել, որ Հայաստանի բանկային համակարգով որևէ փոխանցում չի գրանցվել:
«Ինձ համար տարօրինակ է, որ ՀԲ-ի նման կառույցը պատերազմող երկրների վերաբերյալ նման ցուցանիշ է զետեղում և այսքան ժամանակ՝ 3 տարի, որևէ մեկը դրան չի անդրադարձել»,- նկատեց պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը հարցրեց, թե ինչու է այդ հարցն ընդգրկվել օրակարգ, երբ արդեն պարզաբանվել է, որ այդ թվերը ներկայացնում են միգրանտների կողմից հավանական արժեքներ ստեղծելու բանաձևը:
Արմեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ հարցն հանձնաժողովի նիստում ընդգրկել է դրա նախագահ Բաբկեն Թունյանը:
Վերջինս էլ հայտնեց, որ Արմեն Եղիազարյանի ստացած պատասխանները նրա կասկածներն ամբողջովին չէին փարատել և ցանկացել է Համաշխարհային բանկից ու Կենտրոնական բանկից ներկայացուցիչներ հրավիրել նիստին, բայց նրանք չեն եկել:
Ըստ Թունյանի ներկայացման՝ Համաշխարհային բանկից տեղեկացրել են, որ հրավերի հրապարակային ընթացակարգ կա և տեխնիկապես չեն կարող մասնակցել նիստին, իսկ ԿԲ-ից էլ հայտնել են, որ արդեն հանդիպել են Արմեն Եղիազարյանի հետ և պարզաբանումները ներկայացրել:
Նկատելով, որ հրապարակվածը ՀԲ տարեկան հաշվետվություն է որոշակի մեթոդաբանությամբ աշխարհի բոլոր երրկրների միջև կատարված փոխանցումների վերաբերյալ՝ Թունյանը հայտարարեց. «2018 թվականին, ըստ ՀԲ մեթեդաբանության, Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 211 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ 84 մլն, իսկ 2017 թվականի Ադրբեջանից Հայստան փոխանցվել է 7 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ 174 մլն դոլար»:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55