Հայաստանը վերջին 20 օրերն ապրում է մի շնչով, քանի որ ներքաղաքական զարգացումներն այնքան բուռն են, որ անգամ ներքին մամուլը չի հասցնում պատշաճ կերպով իրազեկել հանրությանը կատարվող դեպքերի հաջորդականությունը:
Սկսվեց այն, ինչի մասին խոսվել էր երկար, նշանակվեցին նոր նախարարներ, որոնք այսօր առաջին անգամ մասնակցեցին գործադիրի նիստին: Արդեն բավական երկար ժամանկ է խոսվում է լայնամաշստաբ և մեծ ծավալի փոփոխությունների մասին, ըստ տեղեկությունների առաջիկայում նույնպես լինելու են նոր նշանակումներ, ինչպես նաև գործադիրում լինելու են կառուցվածքային փոփոխություններ: Նոր նախարարները հասարակությանը գրեթե անծանոթ մարդիկ են, չունեն մականուններ և կրիմինալ պատմություների հերոսներ չեն, նրանց ճանաչողները ներկայացնում են որպես գործի գիտակներ, ասել է թե՝ ընտրությունը կանգ է առել «մաքուր ռեզյումե» ունեցողների և պրոֆեսիոնալների վրա:
Ըստ նախատեսվածի էներգետիկ համակարգում տարվելու է սակագնային ճկուն քաղաքականությունը, ինչը կնպաստի առաջնահերթ համարվող ուղղությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաև կստեղծվի սոցիալական խոցելի խմբերի համար սոցիալական ուղղվածության համակարգ: Այս ոլորտում չափազանց կարևոր է տարածաշրջանային երկրների հետ համագործակցությունը: Քանի որ առկա են նաև լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ և շահեր, ուստի այս ուղղությամբ աշխատանքները պետք է ինտենսիվ բնույթ կրեն:
Հայաստանյան տնտեսության համար մեկ այլ, ըստ էության, առավել կարևոր ոլորտներից է գյուղատնտեսությունը, որտեղ նույնպես նախատեսվում են արմատական փոփոխություններ: Այս տեսանկյունից նախ նոր ձևավորվող թիմին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ սխալներ և բացթողումներ են եղել նախկինում, ինչը պետք է փոխվի, ինչ քայլեր պետք է զարգացնել, որպեսզի հնարավոր լինի ոլորտում նոր ներդրումներ ներգրավել: Պետք է փաստել, որ այս ոլորտը խոեցելի է հատկապես այն առումով, որ անմիջապես առնչվում է գյուղացիական տնտեսությունների հետ, որոնք շատ հաճախ են բախվում բնական աղետների, ինչպես նաև մթերումների և բերքի իրացման հարցերին:
Քանիցս անդրադարձել եմ ՀՀ տրասպորտային կոմունիկացիաների խնդրին, և նշել, որ այն երկրի համար ունի զարկերակային նշանակություն, քանի որ հանդիսանում է համայնքներն իրար կապող և միջպետական տրազիտի հիմքը, հետևաբար այս համակարգում առկա խնդիրները լուծելու համար պետք է նոր մոտեցումներ բերել: Պետք է քննարկման առարկա դարձնել ինչպես կառուցվածքային փոփոխությունների իրականացնելու, այնպես էլ՝ վարչարարությունը, որը նախարարությունը մեղմ ասած այդքան էլ համակարգված չէր անում:
Հ.գ.1.Այսօր հայտնի դարձավ, որ փոփոխությունների արդյունքում քաղաքաշինության նախարարությունը վերածվելու է Կառավարությանն առընթեր մարմնի. ըստ էության բավականին լոյալ որոշում էր: Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ այս փոփոխությունները վաղուց էին հասունացել ու պետական ապարատը մի տեսակ «ռեստարտի» ու մոբիլության կարիք ուներ
Հգ.2 Կառավարման այս մեծ ապարատն ի միջի այլոց պահվում է մեր՝ հարկատուներիս գումարներով, ուստի խնայելն ու ճիշտ ծախսելը միշտ էլ հասարակության օգտին է:
v
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03