ARM | RUS |

Սա մեր պետության համար պատմական պահ է. պետք է գիտակցել դա. Էմիլ Սարգսյան

19.06.21 | 17:43

<<Պատիվ ունեմ>> դաշինքը «Ուղղիր մեջքդ: Կպնենք գործին: Որ ապրենք» կարգախոսով իր գաղափարական և ծրագրային հիմնական դրույթներն է փորձում հասցնել ընտրողին, այն է՝ երկրում հաստատել կայունություն, անվտանգություն և դինամիկ զարգացում, վերականգնել հայի պատիվն ու արժանապատվությունը, ուղղել ժողովրդի մեջքն ու ապահովել արժանապատիվ կյանք:
<<Դե Ֆակտո>> ամսագրի զրուցակիցն է <<Պատիվ ունեմ>> դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Էմիլ Սարգսյանը, ով ծնունդով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից է, ունի աշխատանքային երկարամյա փորձառություն պետական համակարգում, ազգային գաղափարների կրող է և ունակ ուժ՝ ստանձնելու պետական պատասխանատու աշխատանք:
Իսկ թե ինչու նա որոշեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ներգրավվեց <<Պատիվ ունեմ>> դաշինքում, գաղափարական և արժեքային ինչպիսի համակարգի կրող է, պարզեցինք նրա հետ հարցազրույցի շրջանակներում:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք պետական համակարգում աշխատանքային երկարամյա փորձ ունեք, մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին:
-Ծնվել և մեծացել եմ Սևան քաղաքում, ավարտել եմ տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, որից հետո անցել եմ աշխատանքի: 2000 թ., Գնումների մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո , ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը: Քննություն հանձնելուց և փորձաշրջան անցնելուց հետո դարձա գործակալության հիմնական աշխատող: Շուրջ 14 տարի աշխատեցի այդ կառույցում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Այնուհետև, ՀՀ վարչապետի կողմից նշանակվեցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության <<Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, մեկ այլ որոշմամբ՝ մրցույթում հաղթելուց հետո նշանակվեցի այդ կառույցի տնօրեն և աշխատեցի մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը: Իմ դիմումի համաձայն ազատվեցի աշխատանքից. նոր նախարար էր նշանակվել, ով եկել էր թիմով, և ես որոշեցի հեռանալ, ճանապարհ տալ նրանց: Երբ ՀՀ երրորդ նախագահն իմացավ այդ մասին, ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց աշխատել գնումների բողոքարկման նորաստեղծ խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով: Նախագահը հույս հայտնեց, որ ես կղեկավարեմ և կկայացնեմ այդ ինստիտուտը՝ ներդնելով իմ աշխատանքային փորձը: Երբ անցա աշխատանքի, կարճ ժամանակ անց տեղի ունեցավ հեղափոխությունը, բավականին փոփոխություններ կատարվեցին օրենսդրական դաշտում, որդեգրվեց այնպիսի աշխատաոճ, որը դեմ էր իմ սկզբունքներին: Ես չէի կարող դեմ գնալ իմ արժանապատվությանը, այնուհետև իմ նկատմամբ գործադրվեցին ճնշումներ: Չեմ ցանկանում մանրամասնությունների մեջ խորանալ, պարզապես կասեմ, որ հրաժարվեցի շարունակել աշխատել, քանի որ ինձ համար իմ սկզբունքներն ու արժեքները շատ ավելի կարևոր են:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել <<Պատիվ ունեմ>> դաշինքով՝ ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզը:

-Թեև երբեք ակտիվ քաղաքականության մեջ չեմ եղել, բայց դեռևս 2004թ. անդամակցել եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք: Մենք շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունեինք: Հպարտ եմ, որ ՀՀԿ անդամ եմ եղել: Իսկ Արթուր Վանեցյանն իմ բանակային ընկերն է, մենք միասին ենք ծառայել ՀՀ զինված ուժերում, ընկերացել: Մենք ոչ միայն ընկերներ ենք, այլ նաև համախոհներ: Երբ նա ասաց, որ ցանկանում է կուսացություն հիմնել և պայքարել մեր հայրենիքի պաշտպանության և զարգացման համար, որոշեցի նրա հետ միասին անցնել այդ ճանապարհը: Այժմ Սևանի տարածաշրջանի <<Հայրենիք>> կուսակցության նախագահն եմ և կուսակցության մարզային կառույցի նախագահի տեղակալը:
-Այսօր <<Պատիվ ունեմ>> դաշինքը իր առջև նպատակ է դրել երկիրը դուրս հանել այս ծանր վիճակից, ուղղել ժողովրդի մեջքը. որո՞նք են երկրի առաջնահերթ խնդիրները:
-Այսօր մեր երկրի ամենաառաջնահերթ խնդիրը` անվտանգության ապահովումն է. ՀՀ քաղաքացին պետք է ապրի խաղաղ և ապահով Հայաստանում: Մենք կագնած ենք սարսափելի իրականության առջև՝ թշնամին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, իսկ մեր իշխանություններն անգործության են մատնված: Ես ծանոթներ ունեմ, ում որդիները կանգնած են սահմանին, նրանք այնպիսի բաներ են պատմում, որոնք որևէ կերպ ընդունելի և հասկանալի չեն ինձ համար, իսկ նրանց ծնողները վախով ու սարսափով են ապրում՝ ոչ քուն ունեն, ոչ՝ դադար: Այս իշխանություններն այնպես արեցին, որ ազգի մեջքը կոտրվեց: Ինքս մասնակցել եմ պատերազմին, տեսել եմ հայ զինվորի բազկի ուժը և այժմ չեմ կարող հարմարվել այս իրավիճակին, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, վերականգնենք մեր արժանապատվությունը: Իհարկե, կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք մանրամասն ներայացված են մեր նախընտրական ծրագրում՝ ուղղված ՀՀ տնտեսության զարգացմանը, արդյունավետ լուծումներ՝ յուրաքանչյուր ոլորտի առաջընթացին:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում մարզում:
-Ինձ շատ է մտահոգում Սևանա լճի վիճակը, այն պատշաճ կերպով չի մաքրվում. ե՞րբ էինք տեսել, որ այն ծաղկեր: Ես հիշում եմ, որ մինչև հեղափոխությունը կար ծրագիր՝ լիճը մաքրելու, գործի էր դրվում հատուկ տեխնիկա: Իսկ այսօր իշխանությունները զբաղված են միայն տներ ու տարբեր կառույցներ քանդելով միայն՝ մոռանալով, որ քաղցրահամ ջուրն ամենաթանկ հարստությունն է աշխարհում, որը մենք ունենք: ՀՀ Գեղարքունիքի մարզում կարելի է զարգացնել ջերմոցային տնտեսությունները: Պետք է մոնիթորինգ անցկացնել, մշակել հատուկ քաղաքականություն, թե որ մշակաբույսից որքան պահանջարկ կա և դրանով առաջնորդվելով՝ վարել մարզի ջերմատների ընդհանուր գործունեությունը, որպեսզի որևէ տնտեսվար չտուժի, բոլորի ստացած բերքը սպառվի, այն էլ՝ շահավետ պայմաններով: Բայց այսօր մենք չունենք գործող գյուղնախարարություն, խնդիրները շատ են, մեծ աշխատանք կա անելու այս ոլորտում: Մեր մարզում կարելի է զարգացնել այլընտրանքային՝ արևային էներգիայի կայանները: Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզում արևային ամենաերկար օրերն են լինում, ինչը լուրջ ռեսուրս է՝ զարգացնելու արևային էներգետիկան: Պետք է ավելացնել նաև համայնքների բյուջեն, քանի որ դրանք շատ փոքր են համայնքի խնդիրները լուծելու համար: Մեր մարզի լեռնային գոտին մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու անասնապահությունը, ինչը ևս շատ կարևոր ռեսուրս է, որը պետք է իրացվի:
-Ինպիսի՞ն է ժողովրդի տրամադրությունը, քարոզարշավի ընթացքում նրանց հետ շփվելով՝ ի՞նչ արձանագրումներ եք արել:
-Ժողովուրդն այսօր շատ մտահոգ է, լարված, խաբված, ինչ-որ տեղ մոլորված ու որոշ շրջանակներում նաև մի տեսակ անտարբերություն եմ նկատում: Անկեղծ ասած՝ չեմ զարմանում, քանի որ պատերազմը այնպիսի մեծ ցավ ու վիշտ պատճառեց մեր ժողովրդին, որը հաղթահարելը շատ բարդ է: Բայց որքան էլ դժվար է, պետք է սթափ գնահատել իրավիճակը և գիտակցել, որ այս իշխանությունից ազատվելու միակ քաղաքակրթ ճանապարհը ընտրություններն են: Մեզ է նայում նաև ողջ աշխարհը, մենք պետք է մեզ հարիր ձևով ու մեթոդներով գործենք ու արժանանանք նաև միջազգային հանրության հարգանքին: Մենք չենք կարող գնալ փողոցային պայքարի կամ այլ՝ ազգը պառակտող ճանապարհներով, դա մեզ սազական չէ: Մենք խելացի ազգ ենք և պետք է այս ճակատագրական պահին ճիշտ որոշում կայացնենք:
-Շատ կարճ էր քարոզարշավի ընթացքը, հասցրեցի՞ք Ձեր խոսքը հասցնել ժողովրդին:
-Ես անհատապես քարոզարշավ չեմ արել մարզում, քանի որ ինձ բոլորն էլ ճանաչում են, ես նրանց հետ ամենօրյա շփումների մեջ եմ, հաճախ ենք տարբեր զրույցներ ունենում: Նրանց բարձրացրած հիմնական հարցերը վերաբերում են անվտանգության խնդիրներին, գերիների վերադարձի հարցին, անհայտ կորածներին: Ժողովրդի վրա շատ է ազդել նաև մեր զոհված զինվորների մարմինների նկատմամբ դրսևորված անտարբեր և անփույթ վերաբերմունքը: Ուղղակի խոսքեր չեմ գտնում նկարագրելու իմ զայրույթն ու ցավը: Ախր պետական համակարգի ոչ մի կառույց չի աշխատում, բոլորը անգործության են մատնված, ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կենսագրություն չունեցող, աշխատանքին չտիրապետող մարդիկ. կրթությունը բավարար չէ նման պաշտոններ զբաղեցնելու համար: Պետք է օր առաջ վերջ տալ այս ամենին: Երբ ես աշխատում էի, մեկ հայացքը բավական էր, որ ես հասկանայի, թե ինչ է կատարվում և ինչպես պետք է լուծել խնդիրը, քանի որ աշխատանքային փորձառությունը տալիս է լուծման այնպիսի բանալիներ, որոնք կենսունակ են ու արդյունավետ: Եվ, ի վերջո, ինչ է նշանակում այն, որ այս պատասխանատու պահին ողջ ԱԳՆ ղեկավար կազմը հրաժարական է տալիս: Կարծում եմ՝ մեր եկեղեցին ևս անելիքներ ունի, պետք է ակտիվանա և իր դիրքորոշումը հայտնի: Մեծ աշխատանք ունեն կատարելու նաև հոգեբանները, պետությունը պետք է գումար հատկացնի նրանց, որ աշխատեն հատկապես պատերազմից տուժած ընտանիքների հետ, նրանց կողքին լինեն:
-Ինչպե՞ս եք գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրություններում <<Պատիվ ունեմ>> դաշինքի հաղթանակի հնարավորությունները:
-Ես շատ բարձր եմ գնահատում մեր հնարավորությունները, մենք անպայման պետք է ներկայացված լինենք խորհրդարանում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը այնքան գիտակից է, որ իր ձայնը կտա խելացի, հայրենասեր, երկրի ղեկի պատասխանատվությունը գիտակցող և ունակ թիմ ունեցող <<Պատիվ ունեմ>> դաշինքին: Ես մեծ հույսեր եմ կապում Գեղարքունիքի մարզի ժողովրդի հետ, հատկապես սևանցու, ով միշտ տարբերվել է իր մտածողությամբ, ազգային կերպարով, հյուրընկալ ապրելակերպով:
-Դուք շատ լավ ընտանիք ունեք. ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել Ձեր ծնողներից:
-Իմ ծնողներն ինձ տվել են հայեցի դաստիարակություն, փոխանցել ազգային արժեհամակարգ, ես այդ արժեքներով եմ ապրում և երջանիկ եմ, որ որպես ծնող՝ այն փոխանցում եմ իմ երեխաներին:
-Ձեր կոչը՝ ՀՀ քաղաքացիներին:

-Ես կոչ եմ անում բոլորին, որ սթափ գնահատեն ստեղծված իրավիճակը, արժևորեն իրենց քվեն, քվեարկեն այն քաղաքական ուժի օգտին, որը երբեք նման վիճակի չի հասցրել մեր երկիրը:
Սա մեր պետության համար պատմական պահ է, պետք է գիտակցել դա, և եթե անգամ ձեր ձայնը չեք տալու <<Պատիվ ունեմ>> դաշինքին, ապա չտաք այս ապիկար իշխանությանը կամ նրան հարող ուժերին, որոնք ձևական են մասնակցում այս ընտրություններին: Ես կոչ եմ անում բոլորին, որ մեզ հետ միասին ուղղեն մեջքները, կպնեն գործին, որ ապրենք ու կառուցենք մեր սերունդների ապագան: Ինչ մենք տեսել ենք, բավական է, թող մեր բալիկները նման աղետներ չտեսնեն: Պատիվ ունեմ:


Մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահով. Թաթոյան

Մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահով. Թաթոյան

15:30

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

14:13

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ...

14:03

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44