Այսօր ակտիվ աշխարհաքաղաքական վերաձևումներ են տեղի ունենում ոչ միայն Հարավային Կովկասում, այլև մի շարք այլ տարածաշրջաններում, ինչն անուղղակի ազդեցություն կարող է ունենալ այդ թվում նաև Հայաստանի անվտանգային համակարգի վրա: Այս մասին մեզ հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Վերջին շրջանում բավականին ակտիվացել են քննարկումներն Աֆղանստանի շուրջ: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը Թուրքիային հանձնելով՝ Միացյալ Նահանգները փաստացի Աֆղանստանում վերահսկողության բավականին մեծ լծակներ են տալիս Անկարային: Քաբուլի օդանավակայանն Աֆղանստանն աշխարհին կապող հիմնական դարպասն է, որով ողջ տեղաշարժը վերահսկելով՝ Թուրքիան ամենատեղեկացվածն է լինելու այդ երկրում տեղի ունեցող գործընթացներից», - նշել է նա:
Փորձագետի խոսքով՝ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների ներկայիս պայմաններում, նույնիսկ երևացող դրական դինամիկան հաշվի առնելով, սա բավականին լուրջ «նվեր» է Անկարային:
«Թուրքիան ազդեցության նոր լծակներ է ձեռք բերում նաև Արևմուտքի հետ հարաբերություններում,-նշել է նա,-Ամերիկյան զորքերի դուրսբերումը չի նշանակում, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքն ընդհանրապես մոռանում են աֆղանական խնդրի մասին: Դրա մասին է վկայում նաև այն, որ Վաշինգտոնը տարբեր պատրվակներով, այնուամենայնիվ, պատրաստվում է որոշակի քանակությամբ զորախումբ թողնել այդ երկրում»:
«Ամենայն հավանականությամբ, Թուրքիան Վաշինգտոնի կողմից այդ «նվերի» դիմաց որոշակի պարտավորություններ է ստանձնել Արևմուտքի հանդեպ, որոնց մասին այսօր կարելի է միայն ենթադրութուններ անել», - ընդգծել է փորձագետը:
«Թեև Թուրքիայի ներկայությունն Աֆղանստանում եղել է ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում, սակայն Թուրքիան երբեք թալիբների դեմ չի կռվել, ավելին՝ բավականին սերտ համագործակցություն ունի թալիբների հիմնական հովանավորի՝ Պակիստանի հետ: Սա, ինչպես նաև վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ակնկալվում է, որ Թուրքիայի դերի մեծացումն Աֆղանստանում նպաստելու է այդ երկրում իսլամական գործոնի ուժեղացմանը», - նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իր ազդեցության գոտու հարևան տարածաշրջանում իսլամական գործոնի ուժեղացումը Ռուսաստանի համար երկարաժամկետ հեռանկարում լուրջ խնդիր է առաջացնում այդ թվում նաև անվտանգության տեսանկյունից: «Այս համատեքստում բավականին հետաքրքիր է ՀԱՊԿ անդամ հանդիսացող Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին», - նշել է Վարդանյանը:
«Հաշվի առնելով, որ այսօր Ռուսաստանը լուրջ դերակատարում ունի ոչ միայն Արցախի այլև Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, վերջինիս համար ստեղծվող անվտանգային մարտահրավերները չեն կարող ազդեցություն չունենալ մեր վրա, քանի որ Ռուսաստանի համար մի քանի ճակատով դիմակայելը կարող է ռեսուրսների որոշակի անբավարարություն ստեղծել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - եզրափակել է փորձագետը:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02