Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ԼՂ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պատվիրակվել է Ապրիլյան պատերազմից հետո ու կապում է այդ աղետի հետ` 2016 թվականին, ավելին, հիշեցնում է 1993 թվականի ՄԱԿ-ի խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնցում ոչ հայանպաստ ձևակերպումներ կային, և հարցադրում է անում, ասում է` ԼՂ ինքնավար մարզի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին ֆիքսումը կարող էր լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևը:
«Նախ, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում և ո՛չ մի ուրիշ բան: Ինչ վերաբերում է նրան, որ այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չէր կայանա, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ փաստարկներ համադրելով է ինքը գալիս այդ եզրակացությանը»,-ասաց Սերժ Սարգսյանը: «Իսկ ես ասում եմ, որ անպայման կլիներ Անվտանգության խորհրդի այդ բանաձևը` ելնելով այն հանգամանքից, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջարկում էին այդ նախագիծը: Այսինքն՝ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ որ, նորից եմ կրկնում, հինգ մշտական անդամներից երեքը ներկայացնեն բանաձև և նույնիսկ, եթե երկուսը դեմ քվեարկեին ի՞նչ էր լինելու: Նույնիսկ եթե անգամ գնային ծայրահեղ միջոցի` մշտական անդամներից մեկը վետո դներ. մենք դրանից ի՞նչ էինք կորցնելու: Չէր կարող չէ՞ համանախագահներն այդպիսի առաջարկություն անեին, մեկ էլ քննարկումների ժամանակ 180 աստիճանով շրջվեին և մեկ այլ որոշում կայացնեին: Անհնար է»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը: Դիտարկմանը, որ եթե նման բան լիներ, չկարգավորման պատասխանատուն միջազգային հանրությունը կդառնար արդեն, ՀՀ երրորդ նախագահն ասաց.
«Չկարգավորման պատասխանատուն, այո, նաև այդ թվում՝ ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև միջազգային հանրության որևէ անդամ: Բայց այդպիսի բան չէր կարող լինել: Եվ դա ոչ թե աղետ էր, այլ դա մեզ համար, իհարկե, մեր երազած փաստաթուղթը չէր, և ոչ էլ Կազանյան փաստաթուղթն էր մեր երազածը, բայց մեզ համար ընդունելի փաստաթուղթ էր և գործնականում իրականացվելիք փաստաթուղթ էր: Սա ակնհայտ է»:
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45