Հետազոտողները կրիպտոարժույթների գրավչության երկու հիմնական գործոն են բացահայտել, գրում է HighTech+-ը։
Նախ, դրանք բարձր ռիսկեր են եւ մեծ պոտենցիալ շահույթ, ինչը գրավում է մոլախաղերի սիրահար մարդկանց: Երկրորդ, կրիպտոարժույթները չեն թողարկվում կամ չեն աջակցվում կառավարությունների կողմից, ինչպես ավանդական փողերը: Սա դուր է գալիս նրանց, ովքեր չեն վստահում պետական կառույցներին։
Հետազոտությանը մասնակցել է գրեթե 600 մարդ, որոնք ստանդարտ հոգեբանական թեստավորում են անցել եւ որոնց մոտ այս կամ այն «մութ կողմեր» են հայտնաբերվել, հայտնում է Science Alert-ը։ Հոգեբանության մեջ այս հասկացությունը միավորում է շրջապատի համար բացասական գծերը՝ նարցիսիզմ, մաքիավելիզմ, պսիխոպաթիա եւ սադիզմ: Այս հատկանիշներով մարդիկ հաճախ հակված են ռիսկի դիմելու:
Արդյունքները ցույց են տվել, որ 566 մասնակիցներից 26 տոկոսն արդեն տիրապետում է որոշակի կրիպտոարժույթների, իսկ 64 տոկոսը կցանկանար ներդրումներ կատարել դրանցում։
Թեստերը նաեւ ցույց են տվել այլ հատկությունների առկայություն, որոնք «մութ գծերը» կապում են կրիպտոարժույթի մասին պատկերացումների հետ՝ հետաքրքիրը բաց թողնելու վախ, դրական լինելու ձգտում եւ դավադրության տեսությունների հանդեպ հավատ:
Հեղինակներն ընդգծել են, որ իրենք չեն պնդում, թե կրիպտոարժույթների բոլոր գնորդներն ընդգծված հատկանիշներ ունեն։ Անձնական որակների պրիզմայով ֆինանսական գործիքների ուսումնասիրությունը, նրանց կարծիքով, կարող է լույս սփռել այն դրդապատճառների վրա, որոնք ստիպում են մարդկանց ռիսկային ակտիվներ ձեռք բերել։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02