ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի (Global IT Award) հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ Վահագն Խաչտուրյանը մրցանակը հանձնեց IBM-ի փոխնախագահ Լեոն Սթոքին: Նախքան մրցանակի հանձնումը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում զգալի աճ է գրանցվել, գործող ընկերությունների թիվը հասնում է մոտ 3 հազարի, որոնց մեջ են տասնյակ հմաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների: «Ստատափները վերջին 2 տարում աճել են մոտ 70 տոկոսով եւ այժմ ունենք մոտ 2 հազար ստատափներ: ՏՏ ոլորտը տարեկան գրանցում է 20 տոկոս աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 5 տոկոս»,-ասաց նա: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշեց. «Համոզված եմ, որ բոլորիս մեջ էլ հպարտության զգացում կա, որովհետեւ ամեն երկրի ղեկավար չէ, որ նման հնարավորություն ունի՝պարգեւ հանձնել համաշխարհային նշանակություն ունեցող մի ընկերության ներկայացուցչի: Իր հետ հանդիպմանը ես էլ փորձում էի հասկանալ, թե իր մոտ ինչ զգացողություններ կան: Համոզվեցի, որ տաղանդավոր մարդիկ ինչպես միշտ, լինում են համեստ: Մեծ պատիվ եւ ինձ համար, եւ ՀՀ-ի համար այսօր հնարավորություն ունենալ պետական մրցանակ շնորհել Լեոն Սթոքին: Մեզ համար այլ զարգացման ճանապարհ չկա կրթությունից ու գիտությունից զատ: Մենք ունեցել ենք ժամանակին բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ես անընդհատ ասում եմ, որ մենք պարտավոր ենք վերականգնել այդ ավանդույթները: Համոզված եմ, որ դրան կհասնենք: Այս ճանապարհը մեզ տանում է կյանքի որակի բարձրացում, բարեկեցություն եւ նաեւ անվտանգության բարձրացում»: Լեոն Սքոթի թիմն առաջարկում է նախագծման և ստուգման հոսքեր և գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների, IBM Z և Power համակարգերի և IBM Quantum Systems-ի նախագծման համար: IBM-ը դասվում է աշխարհի խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շարքում, որը տրամադրում է ապարատային, ծրագրային ապահովման լայն սպեկտր, ինչպես նաև ամպային հաշվարկներ և տվյալների վերլուծություն, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ: Ընկերության նշանակալից գյուտերից են ճկուն սկավառակը, կոշտ սկավառակը և UPC շտրիխ կոդը: Լեոնի հիմնական ներդրումն է նորարարական չիպերի ստեղծումը IBM-ի արտադրանքների համար, որոնց թվում են ռոբոտատեխնիկան, ավտոմատացումը, արհեստական ինտելեկտը, ամպային հաշվարկը, խորհրդատվությունը, բլոկչեյնը, համակարգչային տեխնիկան, ծրագրային ապահովումը, քվանտային հաշվարկը: Լեոն Սթոկը էլեկտրատեխնիկա է սովորել Նիդեռլանդներում՝ Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում, որը նա գերազանցությամբ ավարտել է 1986 թվականին: Դոկտորական աստիճանը ստացել է Էյնդհովենի համալսարանում 1991 թվականին: 1999-2004 թվականներին նա ղեկավարել է IBM-ի դիզայնի ավտոմատացման բոլոր հետազոտությունները՝ որպես IBM Research-ի դիզայնի ավտոմատացման ավագ մենեջեր: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44