ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված խնդիրների վերաբերյալ
2016թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> լայնածավալ ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքի հարևանությամբ վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված խնդիրների քննարկում:
Քննարկմանը մասնակցել են էին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, Հրազդանի օրհուս կենտրոնի ներկայացուցիչը: Քննարկմանը հրավիրված էին հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամներ, ովքեր դիմել էին ՀՀ վարչապետին` պահանջելով շրջանառությունից հանել Կոտայքի մարզում վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը կարևորել է վտանգավոր թափոնների պահեստարան կառուցելու անհրաժեշտությունը: <<Ծրագիրն արդեն սկսել է իր աշխատանքները, սկսվել է մրցութային փուլը, սակայն հանրության կողմից հնչեցվել են առարկություններ, ուստի այսօր կազմակերպել ենք այս հանդիպումը, որպեսզի համատեղ գտնենք լուծումները: Դժվար խնդրի առջև ենք կանգնած. 30 տարվա ժառանգությունը պետք է փորձենք վնասազերծել լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ>>, -նշել է Խ. Հակոբյանը:
Ծրագրի համառոտ ներկայացումով հանդես է եկել ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, այնուհետև <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկակար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:
Ծրագրի ներկայացումից հետո ծավալվել է բուռն քննարկում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել քննարկումները նման ձևաչափով իրականացնելու համար:
Նախարարի տեղակալ Խ.Հակոբյանն առաջարկել է ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ` ներգրավելով հասարակական կազմակերպությունների մասնագիտական ներուժը, որպեսզի հստակեցվեն հետագա քայլերը և կնպաստի Ծրագրի արդյունավետության բարձրացմանը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03