Այսօր Երևանում՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության համատեքստում, կազմակերպության Խորհրդի նստաշրջան է տեղի ունենալու, որին մասնակցելու են անդամ-երկրների նախագահները: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ամենից բարձր կառավարչական օղակի տարեկան հանդիպում է, ուր քննարկվում են ՀԱՊԿ-ի համար ռազմավարական նշանակության հարցեր ու առաջադրվում խնդիրներ:
Չնայած թերի կայացվածությանը, ներքին դիրքորոշումների ոչ հստակությանը, անդամ-երկրների անվտանգային ռիսկերի ու սպառնալիքների մասին տարաբնույթ պատկերացումներին, երբեմն մրցակցային, երբեմն հակընդդեմ շահերին՝ ՀԱՊԿ-ն, այնուամենայնիվ, մեր անվտանգության համակարգի կարևոր մասն է: Այո՛, կարևոր, քանի որ ՀԱՊԿ հարթակում մենք մի շարք անվտանգային ու հատկապես ռազմական անվտանգության ապահովման հնարավորություններ ենք ստանում: Մասնավորապես՝ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծում, համատեղ սահմանային պաշտպանություն, ՀԱՊԿ անդամ-երկրներից(ՌԴ) գործարանային գներով զենքի ու զինտեխնիկայի ձեռք բերում, ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծում, զինված ուժերի արդիականացման համատեղ վարժանքների կազմակերպում ու անցկացում, ռազմական կրթություն և այլն:
Վերոնշյալ գործակցությունը ՀՀ-ն իրականացնում է ՀԱՊԿ ֆորմատում առավելապես ՌԴ-ի հետ ու այս պահի դրությամբ դրանք մեզ համար ռազմավարական են, այսինքն որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ մենք նման մասշտաբի ու խորության հարաբերություններ ու արտոնյալ պայմաններ չունենք:
Իհարկե, չմոռանալով կազմակերպության կամ ավելի շուտ նրա որոշ անդամների ճնշման ներքո ՀԱՊԿ-ի՝ առավելապես պասիվ գնահատականները ԼՂ հակամարտության գոտում ռազմական սրացումների, կամ ՀՀ-ի սահմանային հատվածների՝ Ադրբեջանի կողմից գնդակոծությունների փաստերի վերաբերյալ, մենք, այնուամանայնիվ, պետք է նշենք, որ գործակցային բաղադրիչը մեզ համար առավելապես ապահովում է ձեռքբերումներ, քան կորուստներ:
ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրների ապրանքաշրջանառության ծավալները, ազգային-մշակութային կապերը, քաղաքական շահերն ու համատեղ հետաքրքրությունները, օբյեկտիվ պայմաններ ես ստեղծում, որ Ադրբեջանի նկատմամբ քննադատական որակումներ կամ չլինեն, կամ լինեն շատ նուրբ փաթեթավորմամբ: Տրամաբանական է, որ դա կազմակերպության անդամ-երկրների ազգային շահերից բխող վարք է: Հենց վերոնշյալ հանագամանքն է, որ մեր կարծիքով լրջագույն խնդիր է կազմակերպության կայացման գործընթացում, որը առնվազն այս պահի դրությամբ հնարավոր չէ շտկել: Ի դեպ, տարակարծություններ/ներքին դժգոհություններ կան ոչ միայն ՀՀ, այլև ՌԴ - միջինասիական որոշ երկրներ ֆորմատում. հենց թեկուզ, եթե հիշենք Սիրիայում ռուսական ռազմական օդանավի խոցման վերաբերյալ նրանց պասիվ մոտեցումները:
Ինչևէ. այսօր ունենք այն, ինչ ունենք, ու ՀԱՊԿ ֆորմատում գործակցությունը մեր ռազմական պաշտպանության ոլորտում մեզ հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը, ուստի գործակցությունը ՀՀ ազգային շահերի տեսանկյունից այս պահի դրությամբ ավելի շուտ արդարացված է, քան՝ ոչ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55