ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրների համար հիմնադրամ ստեղծել ՝ կլիմայի փոփոխությունից կորուստները եւ վնասները փոխհատուցելու համար: Այդ մասին կիրակի հայտնել Է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին՝ ելույթ ունենալով Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտված СОР-27-ի եզրափակիչ նիստում
«Մենք աշխատել ենք այս հիմնադրամի ստեղծման ուղղությամբ ամբողջ ուժով և հպարտ ենք դրանով», – ասել է Շուքրին։
«Չնայած աշխարհի առջև ծառացած դժվարություններին, մենք նախկինի պես հավատարիմ ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարին և կարող ենք միասին արձագանքել քաղաքական որոշումներ կայացնելու տեսանկյունից», – նշել է Շուքրին։ Նա հաստատել է, որ СОР-27-ի մասնակից երկրները հասել են համապարփակ կլիմայական համաձայնության եւ միաձայն հավանություն են տվել գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ընդունմանը: «Նախագծերը թղթի վրա բառեր չեն, այլ առաջնորդների ուղերձներ ամբողջ աշխարհին՝ հանուն ապագա սերունդների, որոնք պատշաճ տեմպ են սահմանում Փարիզի համաձայնագրի կատարման համար: Ես կոչ եմ անում ձեզ արդարացնել սպասելիքները կլիմայի փոփոխության դեմ պայքարում», – ընդգծել է СОР-27-ի նախագահը.
Ինչպես իր հերթին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, այդ կոնֆերանսը «կարեւոր քայլ է արել արդարություն տանող ճանապարհին»: «Ես ողջունում եմ կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամի ստեղծման ու առաջիկա ժամանակահատվածում դրա գործունեության մասին որոշումը: Պարզ է, որ դա բավարար չի լինի, բայց դա շատ անհրաժեշտ քաղաքական ազդանշան է խաթարված վստահությունը վերականգնելու համար», – հայտարարել Է Գուտերեշը եզրափակիչ նիստու
Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը պետք է ավարտվեր նոյեմբերի 18-ին: Բայց վերջին օրը Շուքրին երկարաձգել է դրա աշխատանքը մեկ օրով՝ եզրափակիչ հռչակագրի համաձայնեցման և միասնական մոտեցում մշակելու համար պատվիրակությունների միջև կոնսենսուսի բացակայության պատճառով: Շարմ Էլ Շեյխի աղբյուրների տեղեկություններով՝ վերջնական համաձայնության հասնելու համար խորհրդակցություններն ու բանակցությունները շարունակվել են գրեթե մեկ օր։
Կոնֆերանսն աշխատանքը սկսել է նոյեմբերի 6-ին։ Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել հարյուրավոր միջոցառումներ։ Եգիպտական քաղաքն ընդունել է ավելի քան 62 հազար մասնակիցների, որոնք ընդգրկված են եղել երկրների պաշտոնական պատվիրակություններում եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններում։ СОР-27-ը լուսաբանել է ավելի քան 3 հազար լրագրող: