Եթե Երևան-Թբիլիսի-Բաքու եռակողմ երկխոսությունը նպաստում է Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք դա կարող ենք միայն ողջունել: Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ-ն աջակցում է Վրաստանի միջնորդությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ «Մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու իր շահերին համապատասխանող միջազգային ձևաչափերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և հաշվի են առնում ուժերի առկա, ստեղծված հավասարակշռությունը։ Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ երկխոսությունը նպաստում է Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է Զախարովան և հավելել. «Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է։ Ուզում եմ հիշեցնել, որ երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նշված պայմանավորվածություններն են, որ հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս ձևաչափով 2020 թվականից մեկնարկել են առանցքային գործընթացներ՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման ուղղությամբ»,-ասել է Զախարովան։ «Ինչ վերաբերում է Անդրկովկասում համագործակցության առավել բացառիկ և ներառական ձևաչափերին, ապա կա 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակ։ Այն հենց ընդգրկում է երեք անդրկովկասյան պետություններ, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս համատեղել տարածաշրջանի ավելի լայն շրջանակի երկրների շահերը։ Սա, ի թիվս այլ բաների, պետք է աշխատի հարթելու նրանց միջև առկա հակասությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարը։ Մենք ընդգծում ենք 3+3 հարթակի զգալի ներուժը՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասել է Զախարովան։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55