ARM | RUS |

ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

20.02.23 | 20:35

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքի հերթական հանդիպումն անցկացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ղջունելով ներկաներին՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը: «Գործողությունների ծրագիրն այն հիմնական ճանապարհն է, որը ցույց է տալիս, թե ռազմավարությունում սահմանված թիրախները որքանով կարող են դառնալ փաստացի իրողություն: Նախագծի շուրջ աշխատանքներն իրականացվել են տևական ժամանակ. այն անցել է նաև ֆինանսական գնահատական, որպեսզի ունենանք հստակ պատկեր՝ ինչ ծավալի ռեսուրսների մասին է խոսքը, և ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիների համար: Գործողությունների ծրագիրը նաև համապարփակ քարտեզ է, որը ցույց է տալիս, թե ինչ ծրագրերի շուրջ կարելի է ակտիվ համագործակցել պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական սեկտորի հետ, քանի որ որևէ առանձին կառույց այն չի կարող միայնակ իրագործել»,- նշել է նախարարը՝ կարևորելով հասարակական խորհրդի անդամների դիտարկումները և առաջարկները՝ փաստաթուղթն էլ ավելի բարելավելու նպատակով: Գործողություններ ծրագրի վերջնական նպատակը և ռազմավարական հիմնական ուղղությունները ներկայացրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ծրագիրն ամբողջովին ներդաշնակ է կրթության ոլորտի միջազգային միտումներին. «Ծրագրի համար հիմք են ծառայել ոչ միայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, այլև միջազգային տարբեր մասնագիտացված կառույցների երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերը: Ցանկանում եմ առանձնացնել կրթության փոխակերպման գործընթացը, որի առաջամարտիկներից է մեր երկիրը: Հայաստանը նախորդ տարի ստանձնել է պարտավորություն՝ մինչև 2030 թվականը էականորեն ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը, ապահովել հասանելի, ներառական կրթություն և այլ կարևոր սկզբունքներ, որոնք ամբողջովին արտացոլված են ռազմավարությունում»: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի վերջնական նպատակը, այն է՝ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորում: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ծրագրի ռազմավարական ուղղություններին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում: Որպես ծրագրի առանձնահատկություններ՝ Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է հստակ արդյունքային շրջանակը, գործուն մեխանիզմներ՝ առաջընթացի միջանկյալ և վերջնական արդյունքները գնահատելու և վերահսկելու համար, միջոցառումների ֆինանսական գնահատական անկախ փորձագետների կողմից, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականի համար նախանշվել են միջանկյալ արդյունքներ, որի գնահատման հիման վրա արդեն առավել մանրամասն կլինի մինչև 2030 թվականի ծրագիրը: Հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ըստ փոխնախարարի՝ նախադպրոցական կրթության ոլորտի առաջին նպատակը բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացումն ու հզորացումն է։ Նրա խոսքով՝ արդեն հաստատվել են նախադպրոցական նոր չափորոշիչները, որոնք ներկայում ներդրման փուլում են։ Դրանք ենթադրում են նաև անձնակազմի պարբերական վերապատրաստումներ, հավաստագրման մեխանիզմի գործարկում, որի վերջնական թիրախ է սահմանվել 2026 թվականը։ Կներդրվեն նաև մանկավարժների խրախուսման մեխանիզմներ՝ տարակարգի շնորհման միջոցով, որը թույլ կտա հասնել աշխատավարձի բարձրացման։ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախադպրոցական ոլորտի երկրորդ նպատակը, այն է՝ կառավարման և ֆինանսավորման ծախսարդյունավետության ապահովում, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ծառայությունների զարգացման միջոցով։ Այս համատեքստում կարևորվել են համընդհանուր ներառական կրթության և ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովման, պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության ֆինանսավորման գործընթացները, ինչպես նաև փոքրաքանակ համակազմ ունեցող բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ինտեգրումը կրթահամալիրների կառուցվածքում։ Երրորդ նպատակը, ըստ նախարարի տեղակալի, 0-5 տարեկան երեխաների բոլոր խմբերի համար նախադպրոցական ծառայությունների ծածկույթի ամբողջական ապահովումն է գյուղական և քաղաքային համայնքներում։ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ այս առումով նախանշվել է բավականին հավակնոտ թիրախ՝ մինչև 2026 թվականը 5-6 տարեկան երեխաների խմբերի համար ունենալ նախադպրոցական ծառայությունների ծածկույթի 95 տոկոս ապահովում: Այդ նպատակով նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզներ և ներդնել այընտրանքային ծառայություններ, ունենալ հիմնանորոգված և վերակառուցված 500 հաստատություն, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ, աղետների դիմակայունության և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու պայմաններ։ Այս նպատակին է ուղղված նաև պետբյուջեից 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորման ապահովումը։ Ռազմավարությամբ հանրակրթության ոլորտի առաջին նպատակ է սահմանվել բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացումը և հզորացումը, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումը։ Այդ համատեքստում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման, դասագրքերի վերահրատարակման գործընթացը՝ վերանայված առարկայական չափորոշիչներին, ծրագրերին և սահմանված ստանդարտներին համապատասխան։ Փոխնախարարն անդրադարձել է ուսուցիչների մասնագիտական առաջխաղացմանը և վերապատրաստումների իրականացմանը, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և ՏՏ կիրառման ուղղությամբ։ Հաջորդ գործողությամբ ներկայացվել է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելյալ խրախուսման և որակավորման ճկուն մեխանիզմների ներդրման գործընթացը, այդ թվում՝ երկակի որակավորմամբ մանկավարժների պատրաստման առումով։ Հանրակրթության երկրորդ նպատակը ծրագրերի բազմազանության և հասանելիության ապահովումն է՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման և տրամադրման միջոցով։ Ըստ փոխնախարարի՝ այս համատեքստում նախատեսվում է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` արդյունավետ ընդգրկման գործիքակազմի ներդրում, ներառականության ապահովում՝ ֆիզիկական և ուսումնական միջավայրերի հարմարեցման միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովում։ Հանրակրթական երրորդ նպատակն է ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական սովորելու միջավայրի և ռեսուրսների ապահովումը։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցներում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի կարևորությունը՝ շեշտելով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագիրը, ինչպես նաև հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Հանրակրթության չորրորդ նպատակ է սահմանվել հաստատությունների ծախսարդյունավետ կառավարման և ֆինանսավորման մոդելների ներդնումը։ Որպես նախատեսվող գործողություններ՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կառավարման նոր մոդելի ներդրման, խորհուրդների խոշորացման, դասարանների թվով ֆինանսավորման նոր կարգի, ինչպես նաև դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմի ներդրման գործընթացը՝ բարձր/ցածր կատարողական ցուցանիշներ ունեցող դպրոցների խրախուսման համար։ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև արտադպրոցական ծառայությունների ցանցի զարգացման և հասանելիության ապահովման, այդ հաստատությունների մանկավարժական աշխատողների խրախուսման և վարձատրության բարձրացման մեխանիզմների ներդրման հարցը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում նախատեսվող գործողություններին, որոնք ուղղված են ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմների ներդրմանը, մեծահասակների և երիտասարդների ցկյանս ուսումնառության և մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջավայրի ապահովմանը, համապատասխան իրավական կարգավորումներին, կրեդիտների ճանաչմանը, ազգային ռեեստրի մշակմանը, որը հնարավորություն կտա իրականացնել քանակական ու որակական վերլուծություններ և ունենալ վիճակագրական տվյալներ։ Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի նպատակներ սահմանվել են բովանդակության և մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրման, մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները։ Նա անդրադարձել է նաև սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ֆինանսավորման, այդ թվում՝ պետական, տարբերակված քաղաքականության գործարկման մեխանիզմներին հանրապետական նշանակության հաստատություններում։ Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ գործողություների պլանում սահմանվել է երեք հավակնոտ թիրախ՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, մրցունակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված շրջանավարտ և միջազգայնացման տեսակետից ՀՀ-ում կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը։ Այս թիրախներին հասնելու համար, ըստ Լուսինե Գրիգորյանի, նախատեսվել են առանձին գործողություններ, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը՝ սկսած, կրթական ծրագրերի արդիականացումից և խոշորացումից՝ ընդհուպ մինչև բուհերի խոշորացում, ակադեմիական քաղաքի ստեղծում, դասախոսների և կառավարիչների վերապատրաստման և առաջխաղացման մեխանիզմների ներդրում: Նրա խոսքով՝ այս ամենը միտված է միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործողությունների պլանով սփյուռքում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ ուղղված պետբյուջեից ֆինանսավորվող հայագիտական կենտրոնների զարգացմանը, հայագիտական ցանցի ձևավորմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, դասագրքերի տրամադրմանը և այն, որոնք մինչև 2030 թվականը պետք է ունենան ավելի մեծ ընդգրկվածություն։ Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում՝ փաստաթուղթն առավել որակյալ դարձնելու նպատակով:


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55