ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քայլեր է ձեռնարկում հեռախոսներով անցանկալի հաղորդագրություններ ստանալու գործընթացը կարգավորելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
Նրա խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխություն է նախատեսվում, որով կկարգավորվի խանութներից կամ տարբեր կառույցներից քաղաքացիների հեռախոսահամարներին sms հաղորդագրություններ ստանալու գործընթացը:
«Արդեն հստակ օրենքի պահանջ կդրվի, որով կնշվի, որ արգելվում է, առանց քաղաքացիների իմացության, հաղորդագրություններ ուղարկել, և եթե քաղաքացին ինչ-որ պահի չի ցանկանում այդ կառույցից կամ խանութից հաղորդագրություն ստանալ, ապա պետք է հնարավորություն ունենալ դա կարգավորել: Թե չէ ստացվում է, որ սպառողը կրակն է ընկնում, երբ գնում է մի խանութ, այնտեղ առաջարկում են տվյալները թողնել՝ զեղչերի մասին տեղեկություն ուղարկելու համար, սակայն պարզվում է, որ այդ խանութն ընդգրկված է ինչ-որ մեծ խոշոր խանութների ցանցում, և սպառողն արդյունքում դառնում է այդ խանութների գովազդային արշավների զոհը»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա ընդգծեց, որ նման հաղորդագրություններ ստանալուց հրաժարվելը պետք է լինի մատչելի, բջջային հեռախոսով կամ ինտերնետով մի քանի գործողություն կատարելով:
Շուշան Դոյդոյանի խոսքով, գործակալությունը քայլեր է ձեռնարկում նաև քաղաքի տարբեր հատվածներում տեսանկարահանումների գործընթացը կարգավորելու համար:
«Այսօր գրեթե ցանկացած վայրում՝ խանութ լինի, թե` բնակելի շենք, մենք տեսահսկվում ենք, և այդ տեսահսկման 90 տոկոսն իրականացվում է առանց անձնական տվյալների պաշտպանության կանոնների»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց գործակալությունն այդ ոլորտը կարգավորելու համար մշակել է համապատասխան ուղեցույց, որում հանգամանալից ներկայացված է տեսահսկում իրականացնողների պարտականությունները: Մասնավորապես, ըստ այդ կանոնների, տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ չի կարող փոխել տեսահսկում իրականացնելու նպատակը` առանց իրազեկելու:
«Օրինակ` եթե գործատուն աշխատավայրում տեսահսկում է իրականացնում և այդ մասին իրազեկում է աշխատակիցներին՝ նշելով, որ այն իրականացվում է բացառապես շենքի անվտանգությունն ապահովելու համար, ապա չի կարող այդ տեսագրությունն այլ նպատակով կիրառել: Ասենք, այդ տեսանկարահանումը հիմք ընդունել և աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել ուշանալու համար: Այսինքն` անձնական տվյալներ մշակելու ընթացքում նպատակը չի կարող փոխվել` առանց իրազեկելու անձնական տվյալների սուբյեկտին»,- հավելեց Շուշան Դոյդոյանը:
Նա նշեց, որ օրենքով այդ ամենը կարգավորվում է և կառույցը համապատասխան դրույթները խախտելու դեպքում կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, սակայն գործակալությունն առայժմ չի ցանկանում տուգանելու ճանապարհով գնալ:
Գործակալությունը նախ նպատակ է դրել տեսանկարահանում իրականացողների շրջանում համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել: Իրավիճակը չշտկվելու դեպքում նոր կկիրառվի տուգանքի մեթոդը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03