ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ առնվազն մեկ կին մահանում է հղիության և ծննդաբերության հետ կապված բարդությունների պատճառով:
Ըստ հրապարակված զեկույցի, որը պատրաստվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի փորձագետների խմբի կողմից, մահվան գրեթե յուրաքանչյուր դեպք բաժին է ընկնում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին:
Ինչպես նշվում է «Մայրական մահացության միտումները» զեկույցում, վերջին տարիներին կանանց առողջության պահպանման ոլորտում տագնապալի վատթարացում է նկատվում։ Ըստ մասնագետների՝ 2016 թվականին մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում մայրական մահացությունը կա՛մ աճել է, կա՛մ մնացել է նույն մակարդակի վրա աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում։
Միլիոնավոր կանանց համար հղիությունը մեծ ռիսկ է
«Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունը պետք է մեծ հույսերի և դրական զգացողությունների ժամանակ լինի, սակայն աշխարհի միլիոնավոր կանանց համար, որոնք հնարավորություն չունեն որակյալ բուժօգնություն ստանալ, հղիությունը, ցավոք, դեռևս դառնում է ծայրահեղ ծանր և վտանգավոր փորձություն։
Նոր վիճակագրությունը ընդգծում է այնպիսի միջավայրի ստեղծման հրատապ անհրաժեշտությունը, որը թույլ կտա յուրաքանչյուր կնոջ և աղջկա ստանալ հիմնական բժշկական օգնություն ծննդաբերությունից առաջ, ընթացքում և հետո, և ապահովի, որ նրա վերարտադրողական իրավունքները լիովին հարգվեն»,- նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուս Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մայրական մահացության մակարդակն աճել է
Ըստ զեկույցի, որը ցույց է տալիս մայրական մահացության միտումներն ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում 2000-ից 2020 թվականներին ընկած ժամանակահատվածում, 2020 թվականին գրանցվել է մայրական մահացության մոտ 287,000 դեպք:
2016-2020 թվականներին ՄԱԿ-ի ութ տարածաշրջաններից երկուսում՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում մայրական մահացության ցուցանիշն աճել է, համապատասխանաբար, 17 և 15 տոկոսով: Մյուս տարածաշրջաններում ցուցանիշները մնացել են նույն մակարդակի վրա։
Զեկույցի հեղինակները միաժամանակ նշում են, որ ցուցանիշների բարելավումը իրագործելի խնդիր է։ Օրինակ, նույն ժամանակահատվածում երկու տարածաշրջաններում (Ավստրալիա և Նոր Զելանդիա, Կենտրոնական և Հարավային Ասիա) մայրական մահացության մակարդակը զգալիորեն նվազել է (համապատասխանաբար 35% և 16%): Աշխարհի 31 երկրում ևս մայրական մահացության ցուցանիշը նվազել է։
Մայրական մահացության բարձր ցուցանիշներ շարունակում են գրանցվել աշխարհի ամենաաղքատ շրջաններում և հակամարտող երկրներում: 2020 թվականին մայրական մահերի բոլոր դեպքերի մոտ 70%-ը տեղի է ունեցել Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում։ Ծանր հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ինը երկրներում մայրական մահացության մակարդակն ավելի քան երկու անգամ գերազանցում է համաշխարհային միջինը (551 մայրական մահ 100,000 կենդանի ծնվածի դիմաց։ Սա ավելի քան կրկնակի է համաշխարհային միջինից):
COVID-19 և մայրական մահացություն
Մայրական առողջության պահպանման գործում առաջընթացի դանդաղեցմանը, ըստ զեկույցի, հնարավոր է, նպաստել է նաև COVID-19 համավարակը։ Քանի որ ներկայումս առկա տվյալները սահմանափակվում են մինչև 2020 թվականը, մայրական մահացության վրա համաճարակի ազդեցության իրական մասշտաբները հաստատելու համար անհրաժեշտ կլինի ավելի շատ տեղեկատվություն:
Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն, COVID-19 վարակը կարող է մեծացնել հղիության ընթացքում առողջության հետ կապված վտանգները, և երկրները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ապահովելու, որ հղի կանայք և հղիություն պլանավորողները պատվաստվեն COVID-19-ի դեմ։
«Մայրական մահացության կրճատումը շարունակում է մնալ գլոբալ առողջապահական ամենահրատապ մարտահրավերներից մեկը», - ասում է Ջոն Ուիլմոթը, Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի բնակչության բաժնի ղեկավարը: – Կանխարգելվող մայրական մահերին վերջ դնելը և մայրական առողջության որակյալ ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովումը պահանջում է ազգային և միջազգային նվիրված ջանքեր և նպատակներին նվիրվածություն, հատկապես առավել խոցելի բնակչության համար:
Զեկույցի հեղինակների կարծիքով, աշխարհը պետք է զգալիորեն արագացնի առաջընթացը մայրական մահացության կրճատման ուղղությամբ, այլապես մինչև 2030 թվականը վտանգի տակ կհայտնվի ավելի քան 1 միլիոն կանանց կյանքը:
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36