ուրքական ընդդիմությունը համոզված է, որ եթե իշխանության գա իր թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, կհաջողվի սառեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները։ Այս մասին Politico թերթի հարցազրույցում ասել է Քըլըչդարօղլուի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ունալ Չեւիքյոզը։ Հարցազրույցից հատվածներ է ներկայացրել «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չեւիքյոզի խոսքով՝ ընդդիմությունը նախատեսում է, իշխանության գալու դեպքում, սկսել կարգավորման գործընթաց ներքին քաղաքականությունում, ինչը «լրջորեն կփոխի Թուրքիայի դիրքերի ընկալումը մեր դաշնակիցների եւ եվրոպական բոլոր երկրների կողմից»։
Անդրադառնալով Ֆրանսիայի եւ Ավստրիայի դիրքորոշմանը, որոնք ավանդաբար դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, Չեւիքյոզը նշել է, որ կարեւոր է վերականգնել դիվանագիտական գործընթացը, որպեսզի վերջ դրվի Եվրոպայի հետ Էրդողանի «առճակատմանը»։
«Դա չի նշանակում, թե Թուրքիան անմիջապես կդառնա ԵՄ-ի անդամ, դա գործընթաց է, եւ դա կարեւոր է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկիրը դառնա դեմոկրատական եւ քաղաքակիրթ ազգերի հանրույթի անդամ»,- ասել է թեկնածուի խորհրդականը։
Նա նաեւ նշել է, որ ընդդիմությունը մտադիր չէ հակառակվել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ այդ երկրների անդամակցությունը դաշինքին «կամրապնդի ՆԱՏՕ-ի անվտանգությունը»։
Չեւիքյոզի խոսքով՝ Թուրքիան Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ, եթե նա հաղթի, կշարունակի միջնորդ լինել ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, այդ թվում «հացահատիկի» գործարքի իրականացման դեպքում։
«Մենք ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում կհիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք որոշակիորեն հավասարների հարաբերությունների կողմից կլինենք»,- ասել է Չեւիքյոզը։
Խոսելով Հունաստանի հետ հարաբերությունների մասին՝ խորհրդականը նշել է, որ Աթենքի արձագանքը Թուրքիայում երկրաշարժերին «հնարավորություն է տվել նոր իրադրություն ստեղծել այդ հարաբերություններում»։
Գործող նախագահ եւ «Հանրապետական դաշինքի» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսը մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միակ թեկնածու, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Նախընտրական հարցումների արդյունքներն առայժմ գալիք ընտրությունների ֆավորիտին չեն առանձնացրել, բայց փորձագետները կարծում են, որ ներկա ընտրարշավն ամենաբարդն է լինելու կառավարող կուսակցության համար՝ ավերիչ երկրաշարժերի, որոնք խլել են ավելի քան 49 հազար մարդու կյանք, ինչպես նաեւ բարդ տնտեսական իրավիճակի պատճառով։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02