Թատերաշխարհի մարդիկ կրկին միավորվել էին. Հայաստանի թատերական գործիչների միությունը այսօր` մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկրացնրեց 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ «Արտավազդ»-ն այս տարի նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին, ում անվան մրցանակը որդին` Սուրենը, հանձնեց Արմեն Բայանդուրյանին։
«Մենք ունենք հրաշալի ժամանակակից հայ թատրոն, հրաշալի դեմքեր, վարպետներ, սերունդ, ամենակարեւորը՝ մենք ունենք հրաշալի երիտասարդություն՝ ստեղծագործական ավյունով լցված մարդիկ: Հրաշալի է, որ նրանք կան, մեր կողքին են ու տարեցտարի զարմացնում են իրենց մտքերով: Այս ամենում հսկայական դեր ունի նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, մեծ վարպետները, որոնց ղեկավարությամբ ծնվում են այսպիսի հրաշալի երիտասարդներ: Միանաշանակ կարող եմ ասել, որ հայ թատրոնի վաղվա օրը տեսանելի է: Այդ առումով մենք կարող ենք հանգիստ լինել, ինչը չէինք կարող ասել 15 տարի առաջ: Ի սրտե ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ այս հրաշալի տոնի առթիվ»,-իր խոսքում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Նա նաեւ հավելեց,-«Անկախ նրանից, որ հայ ժամանակակից թատրոնը կամաց-կամաց սկսում է սովորել ավելորդ ցնցումներին, այնուամենայնիվ, կա, գոյություն ունի եւ կլինի դարերով, ինչպես որ եղել է ու կա մեր մշակույթը: Ցավոք՝ թատրոնը ցնցումներ է ապրում, բոլորս գիտենք՝ ինչ է տեղի ունենում. ցավոք սրտի՝ ինչ-որ բամբասանքներ ենք սկսում լսել այլ թատրոնների մասին, որոնք, կարծես, առայժմ չեն բարձրաձայնվում, բայց ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչի մասին խոսում են, դառնում է իրականություն: Միայն սկսում ես զարմանալ՝ թե ինչ իմաստ ունի այս ամենը... Ես ամենեւին չեմ գտնում, թե թատրոններում ամեն ինչ լավ է, բայց նաեւ չեմ հասկանում, թե ինչպես կարող է որոշում կայացվել թատրոն փակելու մասին: Մենք պետք է սովորենք դիմակայել ամեն ինչին ու հասկացնենք պետությանը, որ քննարկումների, հանդիպումների ու զրույցների մեջ ոչ մի վատ բան չկա, դրանից ավելի շատ իրենք են շահելու, քան մենք: Եկեք պինդ մնանք ու մտածենք, որ, այնուամենայնիվ, մի պահ կգա ու կգիտակցվի այն պարզ հանգամանքը, որ պատերազմից ոչ ոք օգուտ չի քաղի»։
Թատերավեստին արժնապատիվ ծառայություն մատուցելու համար մրցանակ ստացավ Մարտին Վարդազարյանը։ Ամենասպասված՝ Լավագույն կին դերակատար ու Լավագույն տղամարդ դերակատար տիտղոսներին արժանացան Տաթեւ Ղազարյանն (Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն/«Միզերի») եւ Նարեկ Բաղդասարյանը (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն/«Խատուտիկի գինի»)։
Լավագույն ռեժիսուրա՝ Լավագույն երիտասարդ դերասանուհի կոչմանն արժանացան Անահիտ Վասիլյանն ( Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/«Ռոմեո և Ջուլիետ») ու Ջեմմա Ադամյանը (Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն/«Սպասում»)։ Լավագույն երիտասարդ դերասանը Սեյրան Մովսիսյանն է (Պատանի հանդիսատեսի թատրոն/«Սիրելի Ելենա Սերգեեւնա»)։
Լավագույն ռեժիսուրա՝ Գոռ Մարգարյան («Միզերի»/ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն»/ Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ):
Արմինե Բրսոյան
15:35
15:17
14:52
14:35
14:16
13:53
13:36
13:09
12:52
12:35
12:18
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27