Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) դատապարտել է Մյանմայի զինվորականների կողմից Սիկայնի շրջանի գյուղերից մեկին հասցված վերջին ավիահարվածները, որոնց հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել: Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ
«ԱՍԵԱՆ-ը վճռականորեն դատապարտում է… Մյանմայի զինված ուժերի վերջին ավիահարվածները երկրի Սիկայնի շրջանի գյուղի վրա, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Բռնության բոլոր ձևերը պետք է անհապաղ դադարեցվեն, հատկապես ուժի կիրառումը քաղաքացիական անձանց դեմ», – մեջբերում է ТАСС-ը հայտարարությունից։
Հայտարարությունում նաև նշվում է, որ ԱՍԵԱՆ-ը պատրաստ է շարունակել Մյանմային աջակցել ճգնաժամի գործուն և կայուն լուծում գտնելու հարցում՝ նպաստելով «Հինգ կետերից կազմված փոխհամաձայնության» լիարժեք իրագործմանը
2021 թվականի ապրիլին ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունները, այդ թվում՝ Մյանման, համաձայնեցրել են «Հինգ կետերից կազմված փոխհամաձայնությունը»։ Հաշտության ծրագրով կոչ էր արվում բռնության անհապաղ դադարեցում, ինչպես նաև զինվորականների և ընդդիմադիր շարժման միջև երկխոսության ակտիվացում:
Ապրիլի 11-ին Associated Press-ը հայտնել է, որ մոտ 100 մարդ է զոհվել Մյանմայի զինվորականների կողմից Սիկայնի գյուղերից մեկին հասցված ավիահարվածների հետևանքով։ Գործակալության տվյալներով՝ հարվածները հասցվել են իշխանությունների հակառակորդների կողմից կազմակերպված արարողության մասնակիցներին։ Ավելի ուշ Մյանմայի զինվորականները հաստատել են, որ մի շարք «սահմանափակ ավիահարվածներ» են հասցրել այդ շրջանում՝ նշելով, որ դա եղել է հարձակում այնտեղ գտնվող ահաբեկիչների դիրքերի վրա։
Արտասահմանյան և ընդդիմադիր զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ Մյանմայի իշխանություններն ավիառումբեր են կիրառում բնակչության դեմ։ The Irrawaddy պարբերականը պնդում է, որ տարեսկզբից զինվորականներն ակտիվացրել են ավիահարվածներն ինչպես քաղաքացիական, այնպես էլ դիմադրության օբյեկտներին Սիկայնի շրջանում, ինչպես նաև Կարենի, Կաչինի և Չինի նահանգներում: Լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ էթնիկ զինված խմբերն Ամանորյա իրենց ելույթներում խոստացան 2023 թվականին տապալել զինվորականներին:
2021 թվականի փետրվարի 1-ին, հիմնվելով Սահմանադրության այն հոդվածի վրա, համաձայն որի Մյանմայի բանակը երկրի հիմնական երաշխավորն է, զինվորականները պաշտոնանկ արեցին քաղաքացիական կառավարությանը՝ հայտարարելով 2020 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում «Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի» օգտին զանգվածային կեղծիքների մասին։ Այդ կուսակցության առաջնորդ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր 77-ամյա Աուն Սան Սու Չժին, որը նախ ենթարկվել էր տնային կալանքի, ապա բանտարկվել, ընդհանուր առմամբ 33 տարվա ազատազրկման է դատապարտվել 19 գործերով:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02