Հայաստանի համար կենսական նշանակություն ունի արտահանման ծավալների ավելացումը: ՆԵրքին շուկայի փոքր լինելը ստիպում է բարելավել ներքին արտադրանքն ու դրանք փորձել իրացնել արտաքին շուկաներում:
Այս առումով անելիքներ ունի նաև պետությունը: Վերջին ժամանակներս բավականին թեժ քննարկվում էր կառավարության նոր ծրագիրը: Պետք է նկատել, որ արտահանման ծավալների ավելացման խնդիրը կառավարությունը դիտարկում է առաջնային: Ծրագրում մանրամասն նկարագրված են այն քայլերի հաջորդականությունը, որը պատրաստվում է իրականացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում:
Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները, 2017-ից սկսած ներդնել արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, փուլային կարգով նվազեցնել ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, պարզեցնել գործընթացները, ներդնել արտահանող կառույցների ձևավորմանը և հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմներ, ձեւավորել Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտ եւ բացահայտել ու իրացնել դրանցում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունները: Նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին նախատեսվում է տալ հարկային արտոնություններ և դարձյալ արտոնյալ սակագներով էներգակիրներ:
Կարեն Կարապետյանի խոսքերից պարզ է դառնում, որ առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերության կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման խնդիրը: Միաժամանակ, կառավարության ծրագրով նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրությունների շղթաների համար ստեղծվելու է օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայր:
Ընթացիկ և եկող տարվա համար նախատեսված քայլերի իրականացումը ակնկալվում է, որ կխթանի արտահանումը, որն այս պահին, չնայած որոշ ոչ նպաստավոր գործոնների արդեն իսկ մոտավորապես 20 տոկոս աճ է արձանագրում:
Այս ամենն ինչ արդյունք կտա ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ արտահանման ծավալների ավելացումը կառավարության ուշադրության կենտրոնում է:
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
09:02
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03