Ըստ իրենց գործունեության պատգամավորները լինում են տարբեր տեսակի:
Մեծամասնական պատգամավորներ, ովքեր խորհրդարանում գրեթե ելույթներ չեն ունենում, ակտիվ օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղվում, բայց մյուս կողմից` մեծ հեղինակություն են վայելում սեփական ընտրատարածքներում` տեղերում լուծելով իրենց ընտրողներին հուզող բոլոր հարցերը, հիմնականում սեփական միջոցների հաշվին, և նման պատգամավորների հետ իրենց բոլոր հույսերն են կապում այդ ընտրատարածքի ընտրողները: Այսպիսի պատգամավորներ են օրինակ` Արայիկ Գրիգորյանը («Ավշարի» կոնյակի գործարանի սեփականատեր), Արկադի Համբարձումյանը («Դերժավա» ընկերության սեփականատեր):
Կան պատգամավորներ, ովքեր ևս ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, բայց խորհրդարանում որևէ բանով չզբաղվելուց բացի` չեն կատարում նաև սեփական խոստումները սեփական ընտրատարածքներում, որևէ վարկանիշ կամ հեղինակություն չունեն սեփական ընտրողների մոտ, և կարելի է ասել` ընտրվելուց հետո ուղղակի փախնում են սեփական ընտրատարածքից և հայտնվում միայն ընտրությունների նախաշեմին: Այս տիպի պատգամավորները ևս հարուստ են, բիզնեսներ ունեն, բայց ի տարբերություն օրինակ` Արայիկ Գրիգորյանի կամ Արկադի Համբարձումյանի, նրանք սեփական միջոցների հաշվին չեն փորձում լուծել սեփական ընտրողների խնդիրները: Այս տիպի անփառունակ պատգամավորներից են օրինակ` Արտակ Սարգսյանը («Սաս» գրուպի սեփականատեր), Գրիգոր Մարգարյանը («Բելաջո» ռեստորանի սեփականատեր):
Կան մեծամասնական պատգամավորներ, ովքեր սեփական ընտրատարածքում ֆինանսներ ունենալու կամ չունենալու պատճառով` կարևոր չէ, թե ինչու չեն աջակցում սեփական ընտրողների խնդիրների լուծմանը, բայց հակառակը` ակտիվ են խորհրդարանում, զբաղվում են օրինաստեղծ գործունեությամբ, և իսկապես համապատասխանում խորհրդարանականի իմիջին: Այսպիսի պատգամավորներ են օրինակ` Սամվել Ֆարմանյանը (կարծես թե բիզնես չունի), Կորյուն Նահապետյանը (Սամվել Ալեքսանյանի բարեկամն է, բայց ապրում է բավականին համեստ կենցաղով):
Առջևում ընտրություններ են, և գրեթե բոլոր պատգամավորները փորձելու են պայքարել սեփական մանդատը պահպանելու համար` մոռանալով` իրենք լավ են աշխատել, թե` վատ, կատարել են սեփական խոստումները, թե` ոչ, և եթե մեր քաղաքացին իսկապես ուզում է լավ խորհրդարան ունենալ` պետք է ճիշտ ընտրություն կատարի, հատկապես, ռեյտինգային փուլում` ձայն չտալով խաբեբա և սեփական խոսքի արժեքը չճանաչող մարդկանց:
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
09:02
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03