“Կարմիր գծեր” այս բառակապակցությունը տարիներ առաջ դարձավ հասարակության շրջանում ամենա շատ օգտագործվող բառակապակցություններից մեկը:
Երեք-չորս տարի է ինչ Հայաստանում գործում են վճարովի ավտոկայանատեղիներ, այդ համակարգը ներդրվել է որպեսզի մեքենաների կանգառների մշտական խնդիրները, որոնք որ շատ ժամանակ ավարտվում էին վեճերով, վերանան: Շատ դեպքեր են եղել երբ մասնավոր տարածքների դիմաց մեքենան կայանելուց հետո մոտենում էր այդ տարածքի պահակը (պայամանական այդպես կոչենք) և հայտարարում թե սա մասնավոր սեփականություն է և այստեղ իրավունք ունի կանգնելու միայն սեփականատիրոջ մեքենան: Նմանատիպ խնդիրները կարծում եմ այս տարիների ընթացքում լուծվեցին: Իհարկե շատ շատերը իրենց դժգոհությունն էին հայտնում թե ինչու պետք է վճարեն մեքենան կանգնեցնելու համար և հայտարարում էին, որ աշխարհում մենակ Հայաստանում է այսպես:
Աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում նման համակարգերը առկա են, բավական է ուղղակի համացանցի միջոցով փնտրել և համոզվել:
Այդ տարիներին Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական նոր համակարգ ներդրվեց: Մարդկային միջամտության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, հանրապետության տարածքում սկսեցին գործել տեսանկարահանող սարքավորումներ: Դրանք գործում էին մասնավոր – պետություն համագործակության շրջանակներում, ինչը կրկին դժգոհելու առիթ էր դարձել:
Տեսանկարահանող սարքերի ներդրման փաստին շատերը դրական չէին արձագանքում, որը իմ կարծիքով առնվազն նորմալ չէ, քանի-որ արդյունքները տեսանելի էին բոլորի համար:
Դրանց առկայությունը, ուղղակի պարտադրում է վարորդին լինել էլ ավելի ուշադիր և պահպանել երթևկության կանոնները, որոնցից կախված է ոչ միայն իր այլև քաղաքցիների անվտանգությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:
Խորհրդակցության ընթացքում Նախագահը նշել է, որ պետք է վարել բանակացություններ մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03