Հայաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքի ձևավորումը տեղի է ունեցել ԽՍՀՄ տնտեսության կառուցվածքի հենքի վրա: Քանի որ Սովետական Հայաստանի տնտեսությունը մեծ չափով հիմնված էր միջհանրապետական կապերի վրա, ապա 1990-ականների սկզբին դրանց խզման և կապիտալիստական աշխարհտնտեսությունում անկախ ՀՀ-ի ընդգրկման արդյունքում ոչ բոլոր ճյուղերը շարունակեցին գոյատևել, առավել ևս զարգանալ նախկին մասշտաբներով:
1990-1993թթ. ընթացքում ՀՆԱ-ն նվազեց ավելի քան 2 անգամ՝ 1993թ. կազմելով 1990թ. մակարդակի միայն 46.9%-ը: Տրանսպորտային շրջափակման և վառելիքի ներմուծման ծավալների խիստ կրճատման, ինչպես նաև հայկական ատոմակայանի փակման պատճառով նույն ժամանակահատվածում էլէներգիայի արտադրությունը պակասեց 46%-ով: Ճիշտ է, հետո՝ սկսած 1994թ., տնտեսական խոր անկումը փոխարինվեց աճով, ինչը շարունակվում է մինչև այժմ (բացառությամբ 2009թ. անկման), սակայն տնտեսության կառուցվածքի որակի առումով արձանագրված հետընթացն ակնհայտ է:
Աճի հիմնական գործոնների շարքում կարելի է առանձնացնել տնտեսության և կենսագործունեության մեկնարկային պայմանների կայունացումը` շնորհիվ միջազգային դրամաշնորհների և արտոնյալ վարկերի, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում (էներգետիկա, տրանսպորտ և հեռահաղորդակցություններ), լեռնահանքային արդյունաբերությունում և արդյունաբերության առաջնային մշակման ճյուղերում կատարված օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների աճող ծավալները: Եթե կառուցվածքային առումով փորձենք բնորոշել հայաստանյան հասարակության հետխորհրդային զարգացումը, ապա պետք է հաստատել, որ այն ինդուստրիալ հասարակությունից վերափոխվել է ագրարայինի:
1990-ական թվականներին նորանկախ ՀՀ-ն ապրեց ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական խոր անկում, որի ամենաավերիչ դրսևորումներից էին բնակչության զանգվածային աղքատացումը և եկամուտների բաշխման կառուցվածքի վատթարացումը: Ըստ 1988թ. տվյալների՝ աղքատության գծից ցածր եկամուտ էր ստանում Խորհրդային Հայաստանի բնակչության միայն 20%-ը:
ՀՀ տնտեսական աճը շարունակում է մեծ չափով կախված մնալ միջազգային վարկերից, սփյուռքի և արտասահմանյան ծագում ունեցող օժանդակությունից, մասնավոր տրանֆերտներից և հանքարդյունաբերության ընդլայնումից, որոնք երկարաժամկետ հեռանկարում խոցելի են դարձնում տնտեսական զարգացումը:
Այս կառավարության խնդիրը՝ կայուն աճի համար հիմքեր ստեղծելն է: Հասարակության աջակցությունը կա՝ մնում է արմատական փոփոխությունների գնալ, իսկ դրա համար և ցանկություն է պետք, և կամք և ռեսուրսներ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55