«Այս պահին երեք հարթակ է օգտագործվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի լուծման համար»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով, թե ինչ ընթացող իրավական վեճեր կան և ինչպիսի հարթակներ են օգտագործվում։ Նրա ներկայացմամբ, առաջինը ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանն է, մեկ հայց ներկայացրել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, օրեր անց համանման հայց է ներկայացվել Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։
«Այստեղ մենք խնդիրների դուբլիկացիա ենք տեսնում, սակայն փաստական հանգամանքներն են բացակայում։ Ինչևէ, խնդիրը շատ նույնաբովանադակ է»,- նշեց Ս. Սահակյանը։ Նա հայտնեց, որ սրանից զատ միջպետական գանգատներով ծանրաբեռնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ընթանում են 7 միջպետական գործեր, դրան զուգահեռ հարյուրավոր անհատական գանգատներ են ներկայացված, որոնք առնչվում են խոշտանգումներին, կյանքի իրավունքի խախտումներին, կամայական ազատազրկումներին, սեփականության, ինքնության պաշտպանությանը և այլն։
«Մեր կազմակերպության կողմից ներկայացված է 400 անձին առնչվող գանգատներ»,- ասաց Ս. Սահակյանը։ Կոնկերտացնելով հենց միջպետական գանգատները՝ նա նշեց, որ Հայաստանը ՄԻԵԴ ներկայացրել է 4 գանգատ Ադրբեջանի դեմ, 1 գանգատ Թուրքիայի դեմ, 2 գանգատ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրե։ «Այս ատյանն ունի ավելի սահմանափակ դեր, հիմնականում անդրադառնում է կոնվենցիոնալ իրավունքների խախատումներին և դրանց պաշտպանությանը»,- ասաց Ս. Սահակյանը։ Երրորդ ատյանն արբիտրաժային միջազգային դատարանն է։
«Այս դատարանում ունենք բացառապես ադրբեջանական հայցեր ընդդեմ Հայաստանի, որոնք նախաձեռնվել են 2023 թվականին։ Դրանց հիմքում դրված են կոնվենցիաներ, մասնավորապես Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և Բեռնի կոնվենցիան, որն առնչվում է բնապահպանական հարցերին։ Հիմնական խնդիրը վերաբերում է վնասի փոխհատուցմանը»,- ասաց Ս. Սահակյանը։
Ինչ վերաբերում է հայցերից հրաժարվելու և հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը կհրաժարվի ընդդեմ Ադրբեջանի հայցերից, նա նշեց. «Հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս իրավական հարթակներում հասնել խնդիրների արձանագրման, դրանց միջոցով չի կարող հավելյալ քաղաքական աշխատանք կատարել։ Հարցերի կարգավորման տարբեր եղանակներ կան։ Հիմնականը քաղաքականն է, թեև միջազգային իրավունքի արգելքներին, դեռևս կիրառություն ունի հարցերի լուծման ռազմական ճանապարհը, ինչին ականատես եղանք 2020 և 2023 թվականներին։ Բայց քաղաքակիրթ աշխարհն ընդունում և դեռևս կենսունակություն է տալիս խնդիրների լուծման իրավական հարթակին։ Մենք պարտվել ենք քաղաքական ու ռազմական հարթակում, և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը, դրանից հրաժարվելը նշանակում է, որ մենք այլևս ունակ չենք հասնել երկրին առնչվող խնդիրերի լուծմանը նաև այս իրավական ճանապարհի գործադրմամբ։
Շարունակությունը` Panorama.am-ում
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27