ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներին` ոլորտին առնչվող առկա խնդիրները քննարկելու նպատակով:
«Ինչպես տեղյակ եք, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում ենք հանդիպումներ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ` համատեղ քննարկելու և գույքագրելու բոլոր առկախված խնդիրները, լսելու ձեր կարծիքն ու առաջարկներն իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնք հիմք կդառնան ոլորտի ռազմավարական զարգացման ուղղությունները մշակելիս: Կարևոր է, որպեսզի այս հանդիպումների ընթացքում մենք կարողանանք գտնել պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ ձևաչափը և նախանշենք երկուստեք իրականացվելիք քայլերը, որոնք կնպաստեն ոլորտի շահութաբերության ավելացմանն ու զարգացմանը»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության համար հեռանկարային ուղղություններից է, և ՀՀ կառավարությունը ոլորտը խթանելու նպատակով վերջերս ընդունեց գազի սակագնի նվացեզման որոշում, որը կնպաստի, որպեսզի առավել արդյունավետ գործունեություն ծավալվի, և արտադրանքի գները դառնան առավել մրցակցային:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում ջերմոցատերերը ներկայացրել են պետության կողմից իրականացվելիք այն քայլերը, որոնք կնպաստեն ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը: Մասնավորապես բարձրացվել են ձմեռային սեզոնին գազի վարձավճարների հետաձգմանը, էժան ֆինանսական միջոցների ներգրավմանը, աշխատուժի բացակայությանը, մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը, պտուղ-բանջարեղենի մաքսազերծմանը, մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումներ իրականացնելուն առնչվող և այլ հարցեր:
Մասնակիցների խոսքով` ձմռան ամիսներին գազի վարձավճարների հետաձգումը հնարավորություն կտա շուրջ 10-15 տոկոսով ավելացնել բերքատվությունը, ընդլայնել բիզնեսը:
Նախարարը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները լրացուցիչ կքննարկվեն պատասխանատուների հետ, մանրակրկիտ ուսումնասիրության առարկա կդառնան` գտնելու առկա խնդիրների առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03