Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում, այս մասին հայտարարել է Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը։
«Քրիստոնեական Եկեղեցու համար հալածանքը` իր բոլոր դրսևորումներով երբեք խորթ չի եղել։ Քրիստոնեության ողջ պատմության ընթացքի և որևէ դարաշրջան չի շրջանցել հալածանքը` սկսած Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի օրերից մինչև այսօր։ Ասել է թե` չարը երբեք հանգիստ չի նստում և երբեք էլ իր ձեռագիրը չի փոխում։ Ի դեպ հալածանքների են ենթարկվել Աստծուն հավատարիմներն ու քաջերը` թե՛ հոգևորական, թե՛ աշխարհիկ։
Խոսենք օրինակներով։
Ի՞նչ էր անում Հովհաննես Մկրտիչը. Քարոզում էր Աստծո Արքայությունը, կոչ էր անում ապաշխարության և հանդիմանում էր մեղավորներին։ Ի՞նչ կատարվեց նրա հետ. բանտարկվեց և գլխատվեց (Մատթ.14։1-12)։
Ստեփաննոս Նախավկան քարկոծվելով նահատակվեց` մեղադրվելով Աստծո և Մովսեսի դեմ հայհոյական խոսքեր ասելու մեջ (Գործք.6։11)։
Սուրբ Գևորգը աննահանջ քրիստոնյա էր։ Երբ նրան հարցնում են, թե. «Ի՞նչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես», սուրբը պատասխանում է. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»։ Այս դեպքից հետո սուրբը ևս ընդունում է նահատակության պսակը։
Ի՞նչ էին արել Հռիփսիմյանց կույսերը։
Պարզապես Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով` եկել էին Հայաստան (Քանի որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայաստանը քրիստոնեության լույսն էր հագել) ապաստան գտնելու։ Վախճանը` նահատակություն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվեց տարատեսակ չարչարանքների և 13 տարիներ տառապեց Խոր Վիրապում քանի որ հրաժարվել էր Անահիտ չաստվածուհու կուռքին զոհ մատուցել և քանի որ Տրդատ արքան անձնական վերաբերմունք ուներ նրա նկառմամբ։
Ի՞ նչ էր արել Սուրբ Վահան Գողթնցին (8-րդ դ.)։ 15 տարի Արաբական Խալիֆայությունում գերությունից հետո Սբ. Հովհան Օձնեցու շնորհիվ վերադարձել էր իր հայրենիք և ուզում էր քրիստոնեությունն ազատորեն ապրել։ Հետևանքը` նահատակություն։
Ի՞նչ էին արել Գր. Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը... Պարզապես հայ էին և քրիստոնյա։
Իսկ 1938թ.-ին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը Վեհարանում խեղդամահ արվեց, որովհետև անձնդիր Հայրապետ էր և սիրում էր իր Եկեղեցին և հայրենիքը։
Այսօր որևէ բան, ցավոք, չի փոխվել։ Նա, ով համարձակորեն ճշմարտությունն է բարձրաձայնում, բարկանում է անօրենությունների պատճառով, ցավում է սիրտը իր Եկեղեցու համար, նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում։ Չարը պարզունակ է և համառ։ Սակայն ընկրկել պետք չէ, քանզի Քրիստոս ասում է. «...ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորություն» (Ղուկ.22։53)։ Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» (Եփես.6։12)։
Եվ չպետք է մոռանալ Տերտուղիանոսի խոսքը. «Մարտիրոսաց արյունը եկեղեցու սերմն է»:
Սուրբ Հարությունը հաղթում է մահվանը»,- նշել է Տեր Փառենը։
21:51
21:13
18:45
18:35
18:06
17:45
17:24
17:06
16:55
16:36
16:29
16:12
16:05
15:55
15:45
15:05
14:45
14:22
14:05
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45