Գյուղատնտեսության գրեթե բոլոր որոտներում խնդիրներ կան, որոնք այնքան շատ են, որ դժվար է հասկանալ՝ որտեղից սկսես, որտեղից վերջացնես. «ՀՀ 2017թ-ի պետական բյուջե» նախագծի քննարկմանն արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Որտեղ կպնում ես, խնդիր կա, լուծելու համար չենք կարող երկու ամսում գալ և ասել, որ սա կանեմ»,-ասաց նախարարը և թվարկեց` սկսած ֆերմերային տնտեսությունների ու վերամշակման ընկերությունների ֆինանսական վիճակից, որոնք գրեթե բոլոր վարկավորված են և վերավարկավորման խնդիր կա:
Նախարարի խոսքով՝ անասնաբուժության խնդիր կա: Ըստ նրա՝ սխալ է վարկային միջոցներ ներգրավել՝ զարգացնելու անասնապահությունը՝ մոռանալով անասնաբույժների որակավորման մասին:
Նախարարը նշեց, թե խորհրդատվության մակարդակը թույլ է: «Չկա ֆերմերային տնտեսությունների զարգացում, մասնագետների խնդիր կա, որ ֆերմերներին նոր տեխնոլոգիաներ ցույց տան՝ ոնց զարգացնեն բիզնեսը, ինչն այսօր կամայական վիճակում է»,-ասաց նա:
Իգնատի Առաքելյանը համակարծիք է, որ պետք է այսօր մտածել, թե հաջորդ տարվա մթերումն ինչպես է արվելու: «Պետք է պետական միջամտության խորհուրդներ ստեղծվեն, որը կպարտադրի։ Այսօր չենք կարող լինել լիբերալ դաշտում, ինչքան լիբերալ լինենք, այնքան դաշտն անկառավարելի կդառնա, և մենք գնալու ենք դրան: Վարչապետի հանձնարարությամբ գնում ենք այդ շղթան ստեղծելուն, որ գյուղմթերք արտադրողը և մթերողը կարողանան կանոնակարգել և մինիմալ գին սահմանել: Միգուցե Գյուղատնտեսության մասին օրենքով կարողանանք կանոնակարգել»,-ասաց նա:
Գյուղատնտեսության նախարարը դիմեց պատգամավորների օգնությանը: «Մեծ խնդիր կա, կխնդրեի ձեր աջակցությունը, որ ձեր ընտրատարածքներում, բիզնեսները, որ ձեզ հետ կապ ունեն, կամ ֆերմերային տնտեսությունները, գյուղերը, համայնքները, իրենք պետք է հասկանան, որ պետք է համախմբվեն»,-ասաց նա և նշեց, թե արտադրողները միմյանց մրցակից են համարում և պատրաստ չեն համագործակցել:
«Այս դեպքում պետությունը կարող է պարտադրել, բայց ռիսկ կա։ Առաջինը, որ կասի՝ չեմ անում, փող չունեմ, գործարանս փակում եմ գնում: Այսինքն՝ կլինի շանտաժային խոսակցություն, թե ով է ավելի ուժեղ, որ հարցը լուծենք: Եթե եռակողմ՝ մթերող, արտադրող և պետությունը չմիանանք, չենք կարողանալու գյուղատնտեսությունը փրկել»,-ասաց նա:
Սուբսիդավորման ոլորտում էլ ըստ նախարարի՝ շատ թերություններ կան: «Հիմա պետք չի ազոտային պարարտանյութը միայն տալ, որ շատ բերք ստանա, բայց անորակ, առանց ֆոսֆոր-կալիի, ոչ որակ կլինի, ոչ էլ այլ։ Մենք որակ պետք է ներկայացենք։ ՀՀ-ն չի կարող խոշոր գյուղատնտեսական երկրների հետ իր որակով մրցել. հայկական անունը հարգված է, մենակ այդ անունը դնելով՝ առաջ են գնում, դա պետք է օգտագործել, որ գյուղմթերքը դառնա որակով, միգուցե շատ չլինի, թանկ լինի, բայց որակով լինի, սա է մեր խնդիրը»,-ասաց նա:
Նախարարը հայտարարեց, թե գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որ ներդրում կարելի է անել, որ հասնեն հաջողության: «Մենք ունեք արտահանման մեծ պոտենցիալ՝ պանիր, բանջարեղեն, միրգ, ունենք ներքին արտադրանքի հնարավորություն՝ փոխարինելով ներմուծմանը, կան ցուցանիշները, և ներկայացվել է ցուցակ, և ունենք պարենային անվտանգություն: Հենց այդ երեք ուղղությունների վրա է մեր ուշադրությունը լինելու»,-ասաց նա:
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38